Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին այցելել է մի շարք զորամասեր եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ներկա գտնվել այնտեղ մի շարք ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԱՀ Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը միշտ եղել է եւ կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը:
Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



