Կոտայքի մարզում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel Astra-ն. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 12-ին, ժամը 16:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Արմեն Վ., ծնված 1977 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Իվան Ս., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Վերջինիս ուղևորը (Վլադիմիր Ս., ծնված 2013 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



