«Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել․ կալանավորը ինքնավնասում է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հունվարի 12-ին չնախատեսված ստուգում է եղել, ինչի ժամանակ մի կալանավոր ինքնավնասում է արել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է կատարվել, որի ժամանակ կալանավորներից մեկի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել։ Վերջինս չի ենթարկվել ներքին կանոնակարգին, որից հետո ինքնավնասում է արել, անմիջապես տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը հանգիստ է»,- ասաց նա։
Նավիկյանի խոսքով՝ մյուս կալանավորներն էլ աղմուկ են լսել, իրենք էլ են միացել, աղմուկ բարձրացրել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



