Ռուսաստանի գլխավոր եղեւնին գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլում ընտրել են այն եղեւնին, որն ամանորյա տոների ժամանակ կկանգնի Սոբոռնայա հրապարակում: Ծառը գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում: Այս մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի նախագահի գործերի կառավարչությունը:
Այնտեղ նշել են, որ եղեւնին համապատասխանում Է «կրեմլյան ստանդարտին». այն 100 տարեկան Է, բարձրությունը՝ 30 մետր: Բացի այդ, ծառն աճում Է ճանապարհից ոչ հեռու, անպես որ հեշտ կլինի տեղափոխել Մոսկվա:
Տեղափոխման գործողությունը կտեւի մի քանի օր: Եղեւնին կհատեն դեկտեմբերի 16-ին, հաջորդ օրը կհատկացվի դրա փաթեթավորմանն ու ավտոհարթակի վրա տեղավորելուն, իսկ դեկտեմբերի 18-ին այն կկանգնեցվի Կրեմլի Սոբոռնայա հրապարակում: Դրանից հետո կպահանջվի եւս երկու օր՝ 30-մետրանոց ծառը զարդարելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



