Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկվորյակներն այսօր շատ են տրվում էմոցիաներին․ հունվարի 14-ի աստղագուշագը

ԼԱՅՖ

Past.am

Խոյ։ Այսօր ձեզ համար շատ բարդ խնդիրներ գոյություն չունեն: Գլխավորը ձեր էմոցիաները վերահսկելն է, քանի որ հենց դրանք են ձեզ խանգարում: Իսկ ահա շրջապատի զգացմունքները չի կարելի անտեսել, հակառակ դեպքում անմիջապես կոնֆլիկտներ կծագեն: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար, ընդ որում` դրանք կարող են թե՛ ռոմանտիկ և թե՛ գործնական զարգացում ունենալ: Այսօր ձեզ հանդիպած մարդիկ շուտով ձեզ օգտակար կլինեն: Անկայուն է ֆինանսական գործերի վիճակը, հնարավոր են լուրջ չպլանավորված ծախսեր, այդ թվում և` բավական զգալի:

 

Ցուլ։ Բարենպաստ օր է բազմաբնույթ ու հեռանկարային գործարքներ կնքելու համար, որոնց միակ նպատակը փող ստանալն է: Դուք ձգտում եք հաջողության հասնել, ինչ գնով էլ որ լինի: Նշանի շատ ներկայացուցիչների թվում է, որ իրավիճակը պահանջում է անազնիվ մեթոդների կիրառություն, սակայն դա բերում է միայն նոր բարդությունների, քանի որ նշանի ոչ մի ներկայացուցիչ լիակատար չի տիրապետում խարդավանքների արվեստին: Դուք խոստումներ եք տալիս՝ չպատրաստվելով դրանք կատարել, սակայն խոսքի տեր լինելուց չեք կարող խուսափել, հենց այստեղ էլ դուք կփոշմանեք ձեր թեթևամտության համար:

 

Երկվորյակներ։ Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտորելու համար: Որքան էլ զարմանալի է, երբեմն դա օգտակար է լինում իրադարձությունների նկատմամբ արագ ռեակցիայի շնորհիվ, դուք առաջ եք անցնում շրջապատից, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում եք հայտնվում: Իսկ ահա անձնական հարաբերություններում ավելի լավ է չշտապեք: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների և ազգականների հետ, չեն բացառվում կոնֆլիկտներ` կապված ընդհանուր ֆինանսների և ունեցվածքի հետ:

 

Խեցգետին: Այսօր կարելի է հասնել զգալի արդյունքների: Օրվա հաղթանակները պատահական չեն․ դրանք կդառնան համառ աշխատանքի, թափած լուրջ ջանքերի արդյունք: Ձեզ հաճույք է պատճառում ֆիզիկական աշխատանքը, սակայն մինչև գործի անցնելը պետք է այն հստակ պատկերացնել: Այսօր ինքնազգացողության և բարձր տրամադրության ամենագլխավոր գրավականները կլինեն ակտիվ հանգիստը և սպորտը: Եթե դուք չկարողանաք ձեր ափերից դուրս եկող եռանդը ուղղորդել խաղաղ հունով, ապա կդառնաք շատ բռնկուն և նյարդային: Սակայն կոնֆլիկտներ չեն ծագում, քանի որ շրջապատը ձեր նկատմամբ ներողամիտ ու համբերատար է:

 

Առյուծ: Օրն առանձնանում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունն անկայուն է, հերիք է մի աննշան բան, որ դուք հունից դուրս գաք: Անհանգստանալով մանրուքներից՝ դուք ձեր տեսադաշտից բաց եք թողնում կարևոր բաները: Ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, դուք ձգտում եք թույլ չտալ լուրջ կոնֆլիկտներ, սակայն դա ամենահեշտ գործը չի լինում: Օրը կարելի է օգտագործել կարևոր ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցեր լուծելու համար: Հաջող են անցնում գործարքներ կնքելը, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ հաջողություն են ունենում բիզնեսում:

 

Կույս: Չնայած օրն այնքան էլ հաջող ընթացք չունի, դուք, այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Վաղ թե ուշ դուք կհասնեք ձեր ուզածին, և թե երբ դա տեղի կունենա, կախված է միայն համառությունից ու հետևողականությունից: Ձեր դաշնակից կարող են դառնալ մարդիկ, ովքեր նախկինում չեզոք դիրք էին բռնում կամ անգամ սատարում էին ձեր հակառակորդներին: Այսօր ձեր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը ձեր ձեռքերի գործն է: Կարելի է նախաձեռնություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում․ այն կընդունվի երախտագիտությամբ:

 

Կշեռք: Օրվա սկիզբը կապված է ցավալի կորուստների և մանր միջադեպերի հետ: Սակայն իրականում հենց դրանք չեն ձեզ առանձնապես մտահոգողը, այլ շրջապատի մեկնաբանությունները, որոնց դուք շատ հիվանդագին եք արձագանքում: Ձեր վիրավորված վիճակը մեծապես հնարովի է, աշխատեք այն չցուցադրել մի ավելորդ անգամ, հակառակ դեպքում հետագայում դուք ինքներդ ձեզ կմեղադրեք անհավասարակշիռ կեցվածքի համար։ Դժվարություններ են ծագում կանանց հետ շփումներում, վեճերը ծագում են սովորականից ավելի հաճախակի, իսկ հարաբերություններում ներդաշնակությունը շատ փխրուն է: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:

 

Կարիճ: Օրվա առաջին կեսն այն ժամանակահատվածն է, երբ դուք պահպանում եք բարձր տրամադրությունն՝ անկախ ամեն ինչից: Դուք այնքան եք վստահ շուտափույթ հաղթանակի մեջ, որ ուշադրություն չեք դարձնում մանրուքների վրա: Տեղի ունեցող դեպքերի նկատմամբ նման վերաբերմունքը վարակիչ է դառնում, այդ իսկ պատճառով էլ ձեզ շրջապատող մարդիկ առանձնապես չեն մտահոգվում, երբ ինչ-որ բան չի ստացվում: Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գործողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ հենց ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի:

 

Աղեղնավոր: Հարմար օր է ցանկացած տեսակի ստեղծագործ աշխատանքի հետ` լավ գաղափարների պակասից և երևակայության բացակայությունից դուք չեք կարող դժգոհել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, և դրանց պատասխանելով համաձայնությամբ՝ դուք կստանաք անգնահատելի փորձ: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ և ճիշտ եք նրանց գնահատում առաջին իսկ հայացքից: Վատ օր չէ ուղևորությունների, դիտարժան վայրեր այցելելու համար: Հետևեք ձեր առողջությանը, աշխատեք չծանրաբեռնել ինքներդ ձեզ:

 

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին պետք է շատ զգույշ լինեք․ դա այն ժամանակահատվածն է, երբ սխալ թույլ տալը հեշտ է, իսկ դա ուղղելը` բավական բարդ: Դուք դժվարությամբ եք կողնորոշվում, թե ում կարելի է վստահել, իսկ ում` ոչ: Դուք կռահում եք, որ շրջապատի մարդկանցից ոմանք դիմակներ են կրում, սակայն չեք կարող ենթադրել, ինչ է թաքնված դրա ետևում: Նախազգացողությունը սովորականի պես ուժեղ չէ, և որոշումներ կայացնելը մեծ դժվարություն է ներկայացնում: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող է դասավորվում։ Դուք կենտրոնացած եք միայն ձեր զբաղմունքի վրա, այդ իսկ պատճաոով էլ շատ բեղմնավոր եք աշխատում:

 

Ջրհոս: Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչն էլ օգնում է հաջողության հասնել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել և դա հաջողության կհասցնի ձեզ: Պատրաստ եղեք չարչարվելու․ չի բացառվում, որ պետք լինի ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Կարելի է շինարարություն կամ վերանորոգում սկսել, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել: Հանդիպումները հաճելի կանցնեն, հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Դուք հեշտությամբ եք հրապուրվում, կարող եք անգամ լրջորեն սիրահարվել գրեթե անծանոթ մարդու:

 

Ձկներ: Այսօր նյարդայնությունը ձեզ վատ ծառայություն կմատուցի: Էմոցիաները վերահսկել չի հաջողվում, իսկ դրանց ուժը երբեմն կործանարար է, կարող են տուժել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը: Շրջապատը ձեզանից զսպվածություն, ինքնատիրապետում և խոհեմություն է սպասում և չի թաքցնում իր հիասթափությունը, երբ դուք չեք ցուցաբերում այդ որակները: Առավոտյան ծագած խնդիրները հաջողվում է լուծել օրվա երկրորդ կեսին, նույն այդ ժամանակահատվածում դուք կարող եք մտերիմների հետ քննարկել ձեզ հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները:

 

Կատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Բա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ