Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկվորյակներն այսօր շատ են տրվում էմոցիաներին․ հունվարի 14-ի աստղագուշագը

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն՝Այստեղ

Խոյ։ Այսօր ձեզ համար շատ բարդ խնդիրներ գոյություն չունեն: Գլխավորը ձեր էմոցիաները վերահսկելն է, քանի որ հենց դրանք են ձեզ խանգարում: Իսկ ահա շրջապատի զգացմունքները չի կարելի անտեսել, հակառակ դեպքում անմիջապես կոնֆլիկտներ կծագեն: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար, ընդ որում` դրանք կարող են թե՛ ռոմանտիկ և թե՛ գործնական զարգացում ունենալ: Այսօր ձեզ հանդիպած մարդիկ շուտով ձեզ օգտակար կլինեն: Անկայուն է ֆինանսական գործերի վիճակը, հնարավոր են լուրջ չպլանավորված ծախսեր, այդ թվում և` բավական զգալի:

 

Ցուլ։ Բարենպաստ օր է բազմաբնույթ ու հեռանկարային գործարքներ կնքելու համար, որոնց միակ նպատակը փող ստանալն է: Դուք ձգտում եք հաջողության հասնել, ինչ գնով էլ որ լինի: Նշանի շատ ներկայացուցիչների թվում է, որ իրավիճակը պահանջում է անազնիվ մեթոդների կիրառություն, սակայն դա բերում է միայն նոր բարդությունների, քանի որ նշանի ոչ մի ներկայացուցիչ լիակատար չի տիրապետում խարդավանքների արվեստին: Դուք խոստումներ եք տալիս՝ չպատրաստվելով դրանք կատարել, սակայն խոսքի տեր լինելուց չեք կարող խուսափել, հենց այստեղ էլ դուք կփոշմանեք ձեր թեթևամտության համար:

 

Երկվորյակներ։ Դուք շատ իմպուլսիվ եք, հաճախ եք գործում էմոցիաների ազդեցության տակ, ժամանակ չեք գտնում կատարված գործողությունների շուրջ մտորելու համար: Որքան էլ զարմանալի է, երբեմն դա օգտակար է լինում իրադարձությունների նկատմամբ արագ ռեակցիայի շնորհիվ, դուք առաջ եք անցնում շրջապատից, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում եք հայտնվում: Իսկ ահա անձնական հարաբերություններում ավելի լավ է չշտապեք: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների և ազգականների հետ, չեն բացառվում կոնֆլիկտներ` կապված ընդհանուր ֆինանսների և ունեցվածքի հետ:

 

 

 

Խեցգետին: Այսօր կարելի է հասնել զգալի արդյունքների: Օրվա հաղթանակները պատահական չեն․ դրանք կդառնան համառ աշխատանքի, թափած լուրջ ջանքերի արդյունք: Ձեզ հաճույք է պատճառում ֆիզիկական աշխատանքը, սակայն մինչև գործի անցնելը պետք է այն հստակ պատկերացնել: Այսօր ինքնազգացողության և բարձր տրամադրության ամենագլխավոր գրավականները կլինեն ակտիվ հանգիստը և սպորտը: Եթե դուք չկարողանաք ձեր ափերից դուրս եկող եռանդը ուղղորդել խաղաղ հունով, ապա կդառնաք շատ բռնկուն և նյարդային: Սակայն կոնֆլիկտներ չեն ծագում, քանի որ շրջապատը ձեր նկատմամբ ներողամիտ ու համբերատար է:

 

Առյուծ: Օրն առանձնանում է անբարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունն անկայուն է, հերիք է մի աննշան բան, որ դուք հունից դուրս գաք: Անհանգստանալով մանրուքներից՝ դուք ձեր տեսադաշտից բաց եք թողնում կարևոր բաները: Ծագում են տարաձայնություններ մտերիմների հետ, դուք ձգտում եք թույլ չտալ լուրջ կոնֆլիկտներ, սակայն դա ամենահեշտ գործը չի լինում: Օրը կարելի է օգտագործել կարևոր ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցեր լուծելու համար: Հաջող են անցնում գործարքներ կնքելը, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ հաջողություն են ունենում բիզնեսում:

 

Կույս: Չնայած օրն այնքան էլ հաջող ընթացք չունի, դուք, այնուամենայնիվ, չեք կորցնում ձեր լավատեսությունը: Վաղ թե ուշ դուք կհասնեք ձեր ուզածին, և թե երբ դա տեղի կունենա, կախված է միայն համառությունից ու հետևողականությունից: Ձեր դաշնակից կարող են դառնալ մարդիկ, ովքեր նախկինում չեզոք դիրք էին բռնում կամ անգամ սատարում էին ձեր հակառակորդներին: Այսօր ձեր ընտանիքում տիրող խաղաղությունն ու ներդաշնակությունը ձեր ձեռքերի գործն է: Կարելի է նախաձեռնություն ցուցաբերել ռոմանտիկ հարաբերություններում․ այն կընդունվի երախտագիտությամբ:

 

Կշեռք: Օրվա սկիզբը կապված է ցավալի կորուստների և մանր միջադեպերի հետ: Սակայն իրականում հենց դրանք չեն ձեզ առանձնապես մտահոգողը, այլ շրջապատի մեկնաբանությունները, որոնց դուք շատ հիվանդագին եք արձագանքում: Ձեր վիրավորված վիճակը մեծապես հնարովի է, աշխատեք այն չցուցադրել մի ավելորդ անգամ, հակառակ դեպքում հետագայում դուք ինքներդ ձեզ կմեղադրեք անհավասարակշիռ կեցվածքի համար։ Դժվարություններ են ծագում կանանց հետ շփումներում, վեճերը ծագում են սովորականից ավելի հաճախակի, իսկ հարաբերություններում ներդաշնակությունը շատ փխրուն է: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:

 

Կարիճ: Օրվա առաջին կեսն այն ժամանակահատվածն է, երբ դուք պահպանում եք բարձր տրամադրությունն՝ անկախ ամեն ինչից: Դուք այնքան եք վստահ շուտափույթ հաղթանակի մեջ, որ ուշադրություն չեք դարձնում մանրուքների վրա: Տեղի ունեցող դեպքերի նկատմամբ նման վերաբերմունքը վարակիչ է դառնում, այդ իսկ պատճառով էլ ձեզ շրջապատող մարդիկ առանձնապես չեն մտահոգվում, երբ ինչ-որ բան չի ստացվում: Օրը կապված է ձեր ոչ ստանդարտ լուծումների, ինչպես նաև այնպիսի գործողությունների հետ, որոնք կզարմացնեն անգամ հենց ձեզ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չի բացառվում, որ դրանցից մեկը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնի:

 

Աղեղնավոր: Հարմար օր է ցանկացած տեսակի ստեղծագործ աշխատանքի հետ` լավ գաղափարների պակասից և երևակայության բացակայությունից դուք չեք կարող դժգոհել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, և դրանց պատասխանելով համաձայնությամբ՝ դուք կստանաք անգնահատելի փորձ: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, դուք հեշտությամբ եք լեզու գտնում մարդկանց հետ և ճիշտ եք նրանց գնահատում առաջին իսկ հայացքից: Վատ օր չէ ուղևորությունների, դիտարժան վայրեր այցելելու համար: Հետևեք ձեր առողջությանը, աշխատեք չծանրաբեռնել ինքներդ ձեզ:

 

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին պետք է շատ զգույշ լինեք․ դա այն ժամանակահատվածն է, երբ սխալ թույլ տալը հեշտ է, իսկ դա ուղղելը` բավական բարդ: Դուք դժվարությամբ եք կողնորոշվում, թե ում կարելի է վստահել, իսկ ում` ոչ: Դուք կռահում եք, որ շրջապատի մարդկանցից ոմանք դիմակներ են կրում, սակայն չեք կարող ենթադրել, ինչ է թաքնված դրա ետևում: Նախազգացողությունը սովորականի պես ուժեղ չէ, և որոշումներ կայացնելը մեծ դժվարություն է ներկայացնում: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հաջող է դասավորվում։ Դուք կենտրոնացած եք միայն ձեր զբաղմունքի վրա, այդ իսկ պատճաոով էլ շատ բեղմնավոր եք աշխատում:

 

Ջրհոս: Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչն էլ օգնում է հաջողության հասնել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել և դա հաջողության կհասցնի ձեզ: Պատրաստ եղեք չարչարվելու․ չի բացառվում, որ պետք լինի ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Կարելի է շինարարություն կամ վերանորոգում սկսել, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել: Հանդիպումները հաճելի կանցնեն, հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Դուք հեշտությամբ եք հրապուրվում, կարող եք անգամ լրջորեն սիրահարվել գրեթե անծանոթ մարդու:

 

Ձկներ: Այսօր նյարդայնությունը ձեզ վատ ծառայություն կմատուցի: Էմոցիաները վերահսկել չի հաջողվում, իսկ դրանց ուժը երբեմն կործանարար է, կարող են տուժել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը: Շրջապատը ձեզանից զսպվածություն, ինքնատիրապետում և խոհեմություն է սպասում և չի թաքցնում իր հիասթափությունը, երբ դուք չեք ցուցաբերում այդ որակները: Առավոտյան ծագած խնդիրները հաջողվում է լուծել օրվա երկրորդ կեսին, նույն այդ ժամանակահատվածում դուք կարող եք մտերիմների հետ քննարկել ձեզ հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները:

 

Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 8-ամյա տղան մահացել է «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՎանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ)