ԱՄՆ-ն պահանջել է Թուրքիայից փակել Սիրիայի հետ սահմանը՝ ԻԼԻՊ-ի զինյալների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով լրացուցիչ զորքեր տեղակայի: Բարաք Օբամայի վարչակազմը գտնում է, որ տվյալ քայլը կօգնի փակել ԻԼԻՊ-ի գրոհայինների համար սահմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ-ը չի նշել պահանջվող զորքերի ճշգրիտ թիվը: Սակայն, Պենտագոնի ներկայացուցիչների գնահատմամբ՝ սահմանը փակելու համար անհրաժեշտ է մոտ 30 000 զինվոր տեղակայել:
«Խաղի կանոնները փոխվել են: Սահմանը պետք է փակվի,- պարբերականը մեջբերում է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:- Առկա է միջազգային մասշտաբի սպառնալիք, որը գալիս է Սիրիայից և անցնում է Թուրքիայի տարածքով»:
Հայտնի է, որ թուրք պաշտոնյաները պայմանավորվել են խստացնել սահմանային ստուգումները և արդեն սկսել են որոշ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



