Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խմորումներ Աղբալյանի անվան դպրոցում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» թերթը գրում է․

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում, «Փաստ» թերթի տեղեկություններով, խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ ներքին լուրջ դժգոհություններ կան ԿԳՄՍՆ-ից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողություններից: 

Ըստ դպրոցում պտտվող տեղեկությունների, նրա «տանիքը» ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն է, և նրանք որոշակի հեռահար նպատակներ ունեն այս դպրոցի, մասնավորաբար առաջիկայում սպասվող՝ տնօրենի մրցույթի հետ կապված: 

Ի դեպ, Վահրամ Սողոմոնյանը նաև աշխատում է «Քաղաքական դիսկուրս» հանդեսում, որի ֆինանսավորումը, ըստ տեղեկությունների, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամից է: 

Մեր աղբյուրները պնդում են, որ Վահրամ Սողոմոնյանը խորհրդի նիստերի ընթացքում բարձրացնում է հարցեր, որոնք խորհուրդն այդպես էլ պարզ մեծամասնությամբ չի ընդունում, ինչից «նեղսրտված»՝ նա աղմուկը տեղափոխում է «Ֆեյսբուք»: 

Ըստ մեր զրուցակիցներից մեկի, որը չցանկացավ ներկայանալ, Սողոմոնյանն օրերս էլ գրառում է կատարել, որից իրենք տպավորություն են ստացել, թե նա «դպրոցի կյանքով հետաքրքրվող բոլոր մարդկանց» հրավիրել էր շրջայցին, որը խորհուրդը նախաձեռնել է դպրոցում: 

«Սակայն դա պարզապես անթույլատրելի է: 

Դա հակասում է դպրոցի կանոնադրությանը: Այս դպրոցի հեղինակությունն այսօր Հայաստանում ամենաբարձրներից է, օլիմպիադաներում այս դպրոցի աշակերտներից շատերն են լավագույնը ճանաչվում, այս դպրոցում են ցանկանում սովորել շատերը՝ դպրոցի ճիշտ կառավարման շնորհիվ: 

Այնինչ, այսօր փորձում են խաթարել դպրոցի բնականոն գործունեությունը: Հետաքրքիր է՝ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է, թե իրենց կողմից դպրոց ուղարկված մարդն ինչով է զբաղված»,-ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»