Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չի բացառվում, որ իշխանական դաշտում ևս տեղաշարժեր, տրանսֆորմացիաներ լինեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Ներքաղաքական դաշտում 2020 թվականի մեկնարկը համերաշխության, միմյանց նկատմամբ հարգանքի բացակայության, ատելության տարածման տեսանկյունից չզիջեց նախորդ տարվան։ 

Ավելին՝ տարին սկսվեց կոմպրոմատների, նամակագրությունների հրապարակման, ֆեյսբուքյան էջեր կոտրելու, հեռահար և հաճախ անառողջ բանավեճերի մի շղթայով, որոնք տպավորություն են ստեղծում, որ դեռ նախորդ տարում արժեհամակարգի խաթարման խնդիրը 2020-ի սկզբին ավելի առարկայական բնույթ է ստանում։ 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը փաստում է՝ արժեհամակարգային խնդիրներ, իհարկե, կան, ինչը, իր կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ ներքաղաքական դաշտում շարունակվում է անընդհատ ինչ-որ թշնամիներ որոնելու գործընթացը։ 

«Այս իրավիճակը շատ տրամաբանական է թե՛ հեղափոխական, թե՛ հատկապես հետհեղափոխական շրջանում, երբ, ասեմ այսպես, քաղաքական զտումներ են լինում։ 

Այնուամենայնիվ, երբ ամեն ինչ ավարտվում է, երբ ամեն ինչ ամրագրվում ու կապիտալիզացվում է, այդ մթնոլորտը շատ ավելի մեղմ պետք է լինի, որովհետև իշխանության եկած ուժի ղեկավարը ղեկավար է դառնում ոչ թե միայն իր կողմնակիցների, այլ ամբողջ երկրի ու հասարակության համար: 

Սա աքսիոմ է, և գոնե ֆորմալ առումով այդպես է աշխարհի գրեթե բոլոր զարգացած և իրենց ժողովրդավար համարող երկրներում։ Այդուհանդերձ, ցավոք, մեզ մոտ մինչ այս պահն էլ շարունակվում է հեղափոխության տրամաբանությունը։ 

Թե՛ ընդդիմության, թե՛ նախկին համախոհների և անգամ բուն թիմում անընդհատ ինչ-որ մեղավորներ և թշնամիներ որոնելը հանգեցնում է նրան, որ երկրում բավականին լարվում ու սրվում է մթնոլորտը։ 

Իսկ մշտական ինտրիգները, կոմպրոմատները, դավադրությունների ակնարկները զուտ գործիքակազմ են դառնում. եթե մի կողմը, օրինակ՝ իշխանությունն օգտագործում է այդ գործիքակազմը, ապա բնական է, որ այդ գործիքակազմի կիրառումից հակառակ կողմը ևս զերծ չի մնալու»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ այսօր նկարագրվածի ականատեսն ենք, ինչն, իհարկե, ունենում է իր հետևանքները։ 

«Սա է պատճառը, որ տարին դեռ չսկսած՝ արդեն ինչ-որ դավադրությունների վերաբերյալ ակնարկներ, տեղեկատվական արտահոսքեր ենք տեսնում, ինչպես նաև ականատես ենք լինում մեկնաբանությունների՝ ընդամենը տեղեկատվական արտահոսքերի շուրջ։ 

Պետական հեղաշրջման վերաբերյալ վերջին արտահոսքն ընդամենը արտահոսք է, բայց դրա շուրջ մեկնաբանություններ են արվում, տարբերակներ են տրվում: 

Առանց որևէ ռեալ փաստերի, ընդամենը ինչ-որ տեղեկատվական արտահոսքերի շուրջ կրքեր են շիկացած, և այդ կրքերը շիկացած են թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ հասարակության մեջ: 

Կարելի է փաստել, որ 2020 թվականն էլ սկսվեց գրեթե նույն խաղացանկով»,-շեշտեց Վիգեն Հակոբյանը։ 

Իրավիճակից կախված սրացումների և մեղմացումների հաջորդականությունը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է նաև այս տարի էլ պահպանվել: 

«Այս նույն հաջորդականությունը գուցեև կպահպանվի, որովհետև բոլոր սրացումներին չեն հետևում կոնկրետ գործողություններ, այսինքն, լինում են պարզապես հերթական հայտարարություններ, սկանդալային ակնարկներ, բայց դրանից այնկողմ ոչինչ չի լինում։ 

Դրանք վերածվում են օրվա թեմայի, օրվա «սենսացիոն վերնագրերի», իսկ երբ հաջորդ օրը մի ուրիշ թեմա է հայտնվում, նախորդը մոռացվում է։ 

Այն, ինչը գերսկանդալային էր թվում, ընդամենը մի քանի օր հետո անհետաքրքիր է դառնում, որովհետև նոր սենսացիա է հնարվում, նոր դեղին թեմա է գտնվում: 

Կարծում եմ՝ այդ մեթոդոլոգիան, այս գործողությունների տրամաբանությունը, ցավոք, կարող է պահպանվել, և մեր հասարակությունը կարող է զբաղված լինել նոր սենսացիաներով, որոնք իրականում որևէ էպոխալ նշանակություն չեն ունենալու, այլ պարզապես սպասարկելու են այդ օրվա պահանջները, օրվա այժմեական քաղաքական կամ այլ նպատակները»,-հավելեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է նույն արժեհամակարգի խաթարման առավել ակնհայտ դրսևորումներին, որոնք երբեմն նաև անթույլատրելի եզրագծեր անցնելու տպավորություն են ստեղծում, քաղտեխնոլոգը շեշտեց. «2020 թվականը մի տարի է, երբ, ըստ իս, որոշակի քաղաքական ակտիվություններ են սկսվելու ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական դաշտում։

 Չի բացառվում, որ իշխանական դաշտում ևս տեղաշարժեր, տրանսֆորմացիաներ լինեն։ 

Եվ այն, որ կա տպավորություն, թե տարին սկսվել է շատ ավելի բուռն, շատ ավելի սուր և անհանդուրժողական մթնոլորտում, և ավելի մեծ ատելություն կա, գուցեև պայմանավորված է նշված հանգամանքով։ Մենք երբեմն ականատես ենք լինում իշխանության մեջ եղած տարաձայնությունների, խժդժությունների դրսևորումներին։ 

Օրինակ՝ նույն իշխանության մեջ եղած պատգամավորները չգիտես ինչ լեզվով են խոսում միմյանց հետ, կամ էլ իշխանության տարբեր թևերի միջև քողարկված կամ բացահայտ ինչ-որ պայքար է ընթանում։ 

Ընդհանուր առմամբ, թե՛ իշխանության մեջ եղած ազդեցության պայքարը, թե՛ ընդդիմադիր դաշտում ընթացող գործընթացները, որտեղ մրցակցություն է ծավալվելու ընդդիմության լիդեր դառնալու համար, իրենք իրենցով սրացման էլեմենտներ ունեն, որոնք ազդում են ընդհանուր մթնոլորտի վրա։ 

Սրանք են այն հանգամանքները, որոնց պատճառով այս ամենը կարող է սուր բնույթ կրել: Եթե առաջ ասում էին, որ ինչ-որ մեկը սաբոտաժ է անում, հիմա կարող են խոսել, որ դավադրություն է եղել, կամ «պուտչի»՝ հեղաշրջման փորձեր են եղել: 

Այսինքն, բնորոշումները, տրվող գնահատականները կարող են ավել ի կտրուկ լինել, որովհետև քաղաքական պայքարն ավելի է սրվում: 

Հետհեղափոխական շրջանը նույնպես ավարտին է մոտենում, և իրավիճակը թևակոխում է գուցե ավելի դասական՝ իշխանություն-ընդդիմություն պայքարի տիրույթ, որովհետև եթե խոսքն անգամ միայն հերթական ընտրությունների մասին է, ապա դրանք էլ սարերի հետևում չեն։

 Այսինքն, քաղաքական գործընթացները սկսում են ծավալվել նաև այդ տրամաբանության մեջ»։

Վիգեն Հակոբյանը նշված համատեքստի մեջ է դիտարկում նաև այն գործիքակազմը, որը բնորոշ է այդ իրավիճակին։

 «Հիմա քաղաքական պայքար է ընթանում, իսկ որտեղ կա քաղաքական պայքար, ձևավորվում են նաև սոցիալական ցանցերին՝ այդ տեխնոլոգիական հարթակներին բնորոշ գործիքակազմեր, որոնցից մեկը հենց ֆեյքերի ֆաբրիկան է, որն ունեն և՛ գործող իշխանությունները, և՛ ոչ իշխանական ուժերը, ոմանք՝ մի քիչ շատ, ոմանք՝ քիչ: 

Եվ այս տրամաբանության մեջ մենք տեսնում ենք, որ թե՛ սոցցանցերում, թե՛ մեդիա դաշտերում ներքաղաքական լուրջ ինֆորմացիոն պատերազմներ են ընթանում, ինչը շատ դեպքերում վերածվում է ուղղակի հայհոյախառն մենամարտերի թե՛ ֆեյքերի, թե՛ իրական մարդկանց միջև»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան