Բացահայտվել է Արտենի գյուղում անչափահասի դանակահարության դեպքը (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀունվարի 4-ին՝ ժամը 3․50-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտենի գյուղի անչափահաս մի բնակիչ։
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նույն օրը Արտենի գյուղի չգործող ռեստորանի հարևանությամբ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ անչափահասը դանակահարվել է։
Նույն օրը հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանները ճշտեցին հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և բացատրական աշխատանք ձեռնարկեցին։
Արդյունքում՝ կասկածյալը հունվարի 5-ին ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



