Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տեւել է մոտ 40 րոպե
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղ հարցաքննվել է: NEWS.am-ի հարցին, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել, վարչապետը չպատասխանեց՝ նշելով, որ շուտով կլինի հաղորդագրություն:
Նշենք, որ հարցաքննությունը տեւել է մոտ 40 րոպե: Նրան ճանապարհեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



