Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիշեք՝ որ ամսում եք ամուսնացել և իմացեք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում

ԼԱՅՖ

Past.am

Ձեր ընտանեկան հարաբերությունների զարգացումն ուղղակիորեն կապված է Արևի դիրքի հետ այն ժամանակ, երբ ամուսնացաք: Ըստ հարսանիքի ամսաթվի ներկայացնում ենք, թե ինչ է սպասվում ձեր զույգին ապագայում:

 

Մարտի 19 – ապրիլի 19: Ձեր զույգի էներգետիկան բավական ուժեղ և իմպուլսիվ է, ուստի ձեր ամուսնությունը մարտադաշտ կհիշեցնի: Կրքոտ գիշերներ և ցանկացած արգելքի բացակայություն ծեր տարիքում հաստատ հիշելու բան կունենաք: Երբեմն կարող եք ձեզ չափազանց ուղիղ պահել, նույնիսկ անտակտ: Դա շատ է նյարդայնացնում՝ առաջացնելով երկու զուգընկերների ագրեսիան: Ձեզ համար դժվար է փոխզիջման գնալ, ամեն մեկը ծածկոցն իր կողմն է քաշում: Սովորեք խնդիրները բարեկամաբար լուծել՝ բանակցությունների հաջողությունն ամրապնդելով անկողնում:

 

Ապրիլի 20 – մայիսի 20: Ձեր հարաբերությունները շատ զգայուն և հուզումնալից են: Երկուսդ էլ ձգտում եք հանգստի և հարամարվետության: Ձեր ննջասենյակում իշխում են կիրքը, նրբությունը և զուգընկերոջը գոհացնելու անկեղծ ձգտումը: Միայն փոխադարձ անվճռականությունը հաղթահարելով դուք կսովորեք իրական հաճույք ստանալ համատեղ կյանքից: Զուգընկերոջն ապացուցեք ձեր հուսալիությունը ոչ միայն խոսքերով, այլև գործերով:

 

Մայիսի 21 – հունիսի 21: Ձեր ամուսնությունն առանձնանում է թեթևությամբ: Բայց ձեր շփումը բոլորովին մակերեսային չէ, իրականում դուք խորապես հասկանում եք իրար: Անկողնում երկար նախերգանքներն ակնհայտորեն ձեզ համար չեն: Երկուսդ էլ սիրում եք փորձարկումներ անել: Առաջին հայացքից սիրո խաբկանքն այսպիսի ամուսնություններում շատ արագ անցնում է, ռոմանտիկան աստիճանաբար վերանում է՝ միայն հաճելի հիշողություններ թողնելով: Եթե ուզում եք ամբողջ կյանքում պահպանել ամուսնությունը, իրար համար ամենից առաջ լավագույն ընկեր դարձեք, հետո միայն կրքոտ սիրեկաններ: Լավ կլինի, եթե իրար օգնեք աշխատանքում կամ ընդհանուր նախասիրություն գտնեք:

 

Հունիսի 22 – հուլիսի 22: Այնքան ուժեղ եք ձգում իրար, որ երբեմն նույնիսկ կարդում եք միմյանց մտքերը: Դուք բախտավոր եք, քանի որ գտաք «հենց այն մարդուն, ում փնտրում էիք»: Ոչ միայն զգում եք միմյանց բոլոր ցանկությունները, այլև աշխատում եք բավարարել դրանք: Զուգընկերոջ հանդեպ այդպիսի զգայունությունը ձեր գիշերներն անմոռանալի է դարձնում: Ձեր հարաբերությունները դեռևս նախքան հարսանիքն ընտանեկան զույգի պես էին դասավորվում: Երբեմն ճաշակների և նախընտրությունների այդպիսի համատեղելիությունը բավական վախեցնող է լինում: Ազատվեք ձեր բոլոր կասկածներից ու վախերից: Դադարեք խոչընդոտներ փնտրել ձեր իդեալական հարաբերություններում:

 

Հուլիսի 23 – օգոստոսի 23: Ձեր միջև ոչ միայն ռոմանտիկ, այլև ինտելեկտուալ հարաբերություններ են: Առանձնանում եք միմյանց հանդեպ անկեղծ նվիրվածությամբ և խորն անկեղծությամբ: Ձեր անկողնում կիրքն է տիրում, որտեղ զուգընկերները համարձակորեն իրար ասում են սեփական ցանկությունների մասին: Իրական անկեղծ զգացմունքները պետք է ամրապնդել երեխայի ծնունդով: Զուգընկերոջը չհիասթափեցնելու համար աշխատեք նրան չթելադրել ձեր կամքը:

 

Օգոստոսի 24 – սեպտեմբերի 24: Հրաշալի հնարավորություն ունեք ստեղծելու օրինակելի ընտանիք: Ամուսնության մեջ օդում չեք ճախրում, այլ ամուր կանգնած եք գետնի վրա: Երկուսդ էլ շատ հավատարիմ և նվիրված եք: Ձեր զույգում կիրքն ամենագլխավորը չէ, սեքսն ընկալում եք որպես ամուսնական պարտականության կատարում: Եթե չդադարեք զուգընկերոջն ամենայն մանրամասնությամբ պատմել ապրած օրվա ամեն րոպեի մասին, ձեր հարաբերությունները շատ արագ կարող են ձանձրալի դառնալ: Խուսափեք ավելորդ փնթփնթոցից և մշտական բծախնդրությունից:

 

Սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 25: Ձեր զույգը միշտ ջանում է բարձունքում լինել: Երկուսդ էլ շատ եք հետաքրքրվում ուրիշ մարդկանցով, ճիշտ է, ոչ միշտ անկեղծ նկատառումներով: Զգայուն և հուզական հարաբերություններ ունեք: Զուգընկերոջը հաճախ եք հաճոյախոսություններ անում, ուստի նա ձգտում է մշտապես զարմացնել ձեզ: Եթե երկուսդ էլ չսովորեք փոխզիջումների գնալ, ձեզ բավական բարդ իրավիճակներ են սպասվում: Նրբանկատություն դրսևորեք և սկանդալներ մի սարքեք: Աշխատեք զույգի իմիջը պահպանել ցանկացած հանգամանքում:

 

Հոկտեմբերի 26 – նոյեմբերի 26: Ամեն օր ձեր զույգին նոր արկած է սպասվում: Դուք կարծես երկուսով ներկայացում եք խաղում: Եվ այդ ներկայացման մեջ ամեն ինչի համար տեղ կա՝ նրբության, մեղմության, բոցավառ կրքի, խենթ խանդի: Ձեր միջև խենթ կիրք է՝ առանց սահմանների և արգելքների: Սերը ձեզ համար առեղծվածային ծես է, որը պետք է ամեն օր անցկացնել: Վաղ թե ուշ ամուսնության մեջ այդքան բուռն հարաբերությունները ձեզ կճնշեն, կցանկանաք ազատվել այդ կապերից: Եթե ուզում եք ամուսնությունը հավերժ լինի, համբերությամբ զինվեք: Պատրաստ եղեք, որ զուգընկերը ձեզ ամեն ինչ կտա՝ բացի հանգստից և հարմարավետությունից:

 

Նոյեմբերի 27 – դեկտեմբերի 27: Երկուսդ շարունակում եք շրջագայել, ընդլայնել աշխարհայացքը, սովորել, սովորեցնել: Եվ այդպես կլինի միշտ: Ամեն անգամ անկողում նոր բան եք մտածում: Շատ կարևոր է ամենասկզբից պարզել ազատության սահմանները, որոնք սահմանում եք իրար համար: Ձեր իդեալական միությունը կարող է քանդել սիրային եռանկյունին: Համատեղ տոներ կազմակերպեք, հյուր գնացեք և շրջագայեք հնարավորինս հաճախ: Միայն վառ և հագեցած կյանքը ձեր ամուսնությանը հնարավորություն կտա երկարատև և երջանիկ լինել:

 

Դեկտեմբերի 28 – հունվարի 28: Երկուսդ հրաշալի գիտեք՝ ինչ եք ուզում կյանքից և զուգընկերոջից: Ամուսնության մեջ դուք կբացահայտվեք միմյանց առաջ, էքստրավագանտ արարքներ կգործեք: Ձեր գիշերները լի են նրբությամբ և զուգընկերոջ մասին անկեղծ հոգատարությամբ: Միայն հարաբերությունների հարցում 100%-ով վստահ լինելը ձեր միությանը հնարավորություն կտա հավերժ տևելու: Երբեք մի խաբեք ձեր զուգընկերոջը: Միշտ նշված կուրսին հետևեք:

 

Հունվարի 29 – փետրվարի 19: Ձեր ամուսնության մեջ ընկերությունն առաջին տեղում է: Մշտապես հանգստանում եք ընկերների հետ, միասին երազում եք ապագայի մասին, նաև ամեն ինչում առանձնահատուկ խորհրդանիշեր և նշաններ եք գտնում: Ձեր շատ գաղափարներ չիրագործված են մնում ձեր խստության պատճառով: Աշխատեք ազատվել արգելքներից անկողնում: Երկուսդ հակված եք միմյանց իդեալականացնելու, այդ պատճառով հաճախ ստիպված եք լինում ձեր վրայով անցնել հանուն զուգընկերոջ:

 

Փետրվարի 20 – մարտի 18: Իրար հասկանում եք կես խոսքից և քնքշորեն հոգ եք տանում զուգընկերոջ մասին: Եթե նա սխալ քայլ է անում, նրան միշտ սխալն ուղղելու հնարավորություն եք տալիս: Ոչ մի դեպքում իրար չեք քննադատում ինտիմ հարցերում: Երկուսիդ դուր են գալիս երկարատև քնքշանքները և նուրբ համբույրները: Ձեր ամուսնությունը մի մեծ խաբկանք է: Եթե ձեզ դուր է գալիս տառապել, կտառապեք, եթե ուզում եք հավերժ սիրել, այդպես էլ կլինի: Պարբերաբար մենակ մնացեք, որ հասցնեք կարոտել զուգընկերոջը:

 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի