Պայմանագրային զինծառայողը ծանր վիրավորում է ստացել որովայնի հատվածում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արթուր Մեժլումյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրավորումը թեթեւ չի»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ վիրավորումը ստացել է որովայնի հատվածում։



