Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սուդոկու. ո՞վ է այն ստեղծել և ի՞նչ կապ ունի Ճապոնիայի հետ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուդոկուն թվերով գլուխկոտրուկ է: Այսօր այն այնքան է տարածված, որ մարդկանց մեծ մասը եթե անգամ ծանոթ չէ դրան, գոնե պարզապես տեսած կլինի տպագիր հանդեսներում, թերթերում, օնլայն հարթակներում, այդ թվում՝ ամեն օր «Փաստ» օրաթերթում: 

Իսկ որտեղի՞ց է հայտնվել այս խաղգլուխկոտրուկը: Չնայած իր ճապոնական անվանմանը, սուդոկուի պատմությունը չի սկսվել Ճապոնիայում: 18-րդ դարում ապրած հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերի լատինական քառակուսիներն են համարվում այդ գլուխկոտրուկի նախատիպը: 

Այնուամենայնիվ, այն տեսքով, որով այն այսօր հայտնի է, ստեղծել է Հովարդ Գարնսը: 

Մասնագիտությամբ լինելով ճարտարապետ՝ Գարնսը ձեռքի հետ հանելուկներ և գլուխկոտրուկներ էր մտածում ամսագրերի և թերթերի համար: 1979 թվականին ամերիկյան մի հրատարակություն, որը կոչվում էր «Dell Pencil Puzzles and Word Games», առաջին անգամ հրապարակել է նրա «Number Place» անունով ( թարգմանաբար՝ «թվերի տեղ») գլուխկոտրուկը: 

Սակայն այդ ժամանակ այդ գլուխկոտրուկը չի առաջացրել ընթերցողների հետաքրքրությունը: 

Առաջինը հենց ճապոնացիներն են գնահատել այն: 1984 թվականին ճապոնական տպագիր հրատարակություններից մեկը հրատարակել է այն, որը անմիջապես տարածում է ստացել: Հենց այդ ժամանակ էլ այդ գլուխկոտրուկը ստացել է իր անվանումը՝ սուդոկու: Ճապոներենում «սու» նշանակում է «թիվ», «դոկու»՝ «առանձին դրված», այսինքն` «առանձին թիվ»: 

Որոշ ժամանակ անց, այս գլուխկոտրուկը սկսել է հայտնվել ճապոնական բազմաթիվ այլ թերթերում և ամսագրերում: Անգամ սկսել են տպագրել սուդոկուի առանձին հավաքածուներ: 

2004 թվականին սուդոկուներ սկսել են տպագրել բրիտանական թերթերը: Ընդ որում, ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ այդ խաղ-գլուխկոտրուկի հայրենիքը Ճապոնիան է: Սուդոկուն 9×9 չափի քառակուսի է, որը բաժանված է 3×3 չափի քառակուսիների։ Քառակուսին ընդհանուր ունի 81 վանդակ։ 

Պետք է ազատ վանդակները լրացնել 1-9 թվերով այնպես, որ թվերը չհամընկնեն ո՛չ հորիզոնական, ո՛չ ուղղահայաց և ո՛չ էլ 3×3 չափի քառակուսու մեջ։ 

Սուդոկուները լինում են տարբեր բարդությունների, բայց դրանց բարդությունը կախված է ոչ միայն նախօրոք լրացված թվերի քանակից, այլ նաև լուծման մեթոդից։ Ամենահեշտ լուծման մեթոդը դեդուկցիայի մեթոդն է՝ միշտ կա գոնե մեկ վանդակ, որին համապատասխանում է միայն մեկ թիվ։ 

Ճիշտ կազմված սուդոկուն ունի միայն մեկ լուծում։ Սուդոկուն բազմաթիվ տարատեսակներ ունի, կան լրացուցիչ պայմաններով, գումարային՝ ըստ տողերի կամ սյուների, անկյունագծերի, զույգ կամ կենտ, եռանկյան, վեցանկյան, կամ այլ տեսքով սուդոկուներ և այլն։ 

Ներկայումս անգամ գոյություն ունեն սուդոկուներ օնլայն հարթակներում, այդ թվում՝ բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար։ 

Այս տարբերակները հարմար են նրանով, որ ցույց են տալիս սխալները, կամ կարող են հուշել որևէ թիվ։ 

Վերջում ասենք, որ սուդոկու խաղն ունի մոտ 6 671 սեքստիլիոն կոմբինացիա, և այդ խաղի պատմությունը ներկայումս էլ հաջողությամբ զարգանում է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ