Կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն, և 2020 թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:



