Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Մելիքյանը նշեց, որ Կուտոյանին սպանվել է «գլոք» տեսակի ատրճանակից, որը, նախնական տվյալներով, պատկանել է իրեն, իսկ վնասվածքը ստացել է քունքի շրջանում։
«Հետագա փորձաքննությունը ցույց կտա՝ արդյոք դա նրա զենքն է եղել»,- ասաց ՔԿ ՀԿԳ վարչության պետը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



