Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 վտանգավոր երկրներ՝ միջուկային զենքով ու ռազմական ամբիցիաներով

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

1945թ.-ի հուլիսի 16-ին «Մանհեթեն նախագծի» միջուկային զենքի առաջին փորձարկմանը հետևելուց հետո ֆիզիկոս Ջ. Ռոբերտ Օփենհեյմերը, ով այն ստեղծելու համար տարիներ էր ծախսել, բարձրաձայն ասաց.

Այժմ ես դարձա Մահը՝ աշխարհները կործանողը։

Միջուկային զենքերի ի հայտ գալը տեխնոլոգիաների նոր մակարդակ երևան բերեց և կործանման ու ահաբեկման նոր կարողություններով օժտեց մարդկությանը։

Ստորև ներկայացնում ենք այն 5 երկրներ, որոնք իրենց միջուկային զենքով այնպիսի վտանգներ են իրենցից ներկայացնում, որն աննախադեպ ու աներևակայելի էր մինչև 1945թ.-ի այն օրը։

 5  Իսրայել. «Բաց գաղտնիք», որը սրում է տարածաշրջանային լարվածությունը

NUKEisrael

Իսրայելն առանձնահատուկ տեղ է գրավում «միջուկային ակումբում»։ Երկրի կառավարությունը երբեք հասարակայնորեն չի ընդունել միջուկային զենք արտադրելու կամ ունենալու փաստը։ Չնայած «միջուկային անորոշության» այս քաղաքականությանն ու դաշնակիցների (ինչպես օրինակ՝ ԱՄՆ) խուսափողական վերաբերմունքին՝ իսրայելական միջուկային զենքերի առկայության մասին հայտարարություններ անելիս շատ մասնագետներ հավատացած են, որ կասկած չկա, որ Իսրայելը միջուկային զենք ունի։

Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը կայանում է նրանում, որ այն առաջինը չի լինի, ով կօգտագործի իր միջուկային զենքը Մերձավոր Արևելքում, ինչը նշանակում է, որ երկիրը չի փորձարկի կամ հասարակայնորեն չի ընդունի իր միջուկային ռազմական կարողությունները։

Չնայած Իսրայելի վարած այսպիսի քաղաքականությունը մասնակիորեն իր արաբ հարևաններին ու Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց հեռու պահելն է, այնուամենայնիվ, Իսրայելի միջուկային զենքի «բաց գաղտնիքը» տարածաշրջանային որոշ լարվածություն է առաջացրել։ Բացի տարածաշրջանային հակամարտությունների դեպքում Իսրայելի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառումից՝ որոշ մասնագետներ ենթադրում են, որ աշխարհի տերությունները հնարավոր է անտեսեն Եգիպտոսի և Սիրիայի քիմիական զենքի վտանգները՝ պատճառաբանելով նրանց քայլը որպես միջուկային զենքով զինված Իսրայելին զսպելու միջոց։

 4  Պակիստան. միջուկային մրցակցություն, ռազմատենչ կառավարություն

NUKEpakistan

Պակիստանն այժմ մոտավորապես 120 միջուկային մարտագլուխներ ունի։ Չնայած այս թիվը հարաբերականորեն փոքր է, Պակիստանի արսենալն աշխարհի ամենաարագ աճող արսենալներից մեկն է, որը մասնագետների պնդմամբ մինչև 2025թ.-ը կարող է Պակիստանը դարձնել աշխարհի երրորդ ամենախոշոր միջուկային արսենալն ունեցող երկիրն ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո։

Պակիստանի միջուկային արսենալն իրենից վտանգ է ներկայացնում մի քանի պատճառներով։ Պակիստանը չի ստորագրել միջուկային զենքի չտարածման միջազգային համաձայնագիրը և միջուկային տեխնոլոգիաներ է մատակարարել այնպիսի խարդախ պետությունների, ինչպիսին Հյուսիսային Կորեան է։ Երկիրը նաև հրաժարվել է ընդունել միջուկային զենքի մասին «ոչ առաջնային օգտագործման քաղաքականությունը», ինչը ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում Պակիստանը կարող է իր միջուկային զենքերն օգտագործել թշնամի Հնդկաստանի դեմ, ում հետ նախկինում երեք պատերազմների մեջ է ներգրավված եղել։ Պետք է նշել, որ Հնդկաստանը նույնպես միջուկային զենք ունի, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում այս տարածաշրջանում լարվածությունը, քանի որ այս երկրները կարող են զենքերը միմյանց դեմ օգտագործել։ Բացի այդ, հարկ է նշել, որ Պակիստանի միջուկային զենքը գտնվում է ռազմատենչ կառավարության ձեռքում, որը ենթադրյալ կապեր ունի ծայրահեղական խմբավորումների հետ, ինչը մեծացնում է հավանականությունը, որ միջուկային զենքը կարող է հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում։

 3  Ռուսաստան. հսկայական միջուկային արսենալ և ագրեսիվ ռազմական ամբիցիաներ

NUKErussia

Ավելի քան 4500 միջուկային զենքով Ռուսաստանն աշխարհի ամենախոշոր միջուկային տերություններից մեկն է։ Բացի միջուկային այսպիսի զինամթերքի վթարի հնարավոր ռիսկերից՝ Ռուսաստանի միջուկային զենքերը նաև ընգծում են երկրի կառավարության աճող ռազմական ամբիցիաները։

2014թ.-ին Ղրիմի անեքսիան Ուկրաինայում և պրոռուսական անջատողականներին աջակցելն ագրեսիվ դիրքորոշում է ենթադրում այլ երկրների նկատմամբ։ 2015թ.-ի հունիսին Պուտինը նշեց, որ Ռուսաստանը 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կավելացնի իր արսենալին՝ մասամբ դրա սահմանների մոտ տեղադրված հակահրթիռային համակարգերի պատճառով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգն այս քայլը որակեց որպես «ռազմական սպառնալիք»։

 2  ԱՄՆ. միջուկային զենքի տեղակայման պատմություն և միջուկային պատահարներ

ԱՄՆ-ն միջուկային զենք ունեցող միակ երկիրն է, որը երբևէ այն օգտագործել է պատերազմական նպատակներով՝ ռմբակոծելով Հերոսիման և Նագասակին 1945թ.-ին։ Ավելի քան 100,000 մարդ զոհվեց, և տասնյակ հազարավոր մարդիկ տուժեցին ճառագայթումից։ Նախագահ Թրումանը հայտարարեց, որ ցամաքային հարձակումն անհրաժեշտ քայլ էր ճապոնացիների հանձնվելը երաշխավորելու համար, և պաշտոնապես հաստատել էր միջուկային զենքի կիրառումը՝ հույս ունենանով դրանով վերջ դնել պատերազմին։ Ռմբակոծումից վեց օր հետո Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հայտարարեց երկրի հանձնվելու մասին։

Մինչ այսօր հակասությունները շարունակում են բորբոքվել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ԱՄՆ-ի միջուկային զենք օգտագործելն արդարացված էր։ Ինչևէ, ԱՄՆ-ի կողմից ներկայացրած ներկա վտանգը հիմնականում ոչ թե ռազմական դրության ժամանակ զենքի օգտագործումն է, այլ վթարի հավանականությունը։ 1950թ.-ից ԱՄՆ 32 պատահարներ է գրանցել՝ միջուկային զենքի հետ կապված։ Այս վտանգավոր պատահարներից մի քանիսը մոտ էին կործանարար ազդեցությանը. այդ թվում՝ 1961թ.-ին երկու 4 տոննայանոց ջրածնային ռումբերի բացթողումը Հյուսիսային Կարոլինայի վրա այն բանից հետո, երբ դրանք տեղափոխող ինքնաթիռը փչացավ թռիչքի ճանապարհին։ Բարեբախտաբար, անվտանգության մեխանիզմներն աշխատեցին՝ կանխելով հնարավոր կործանարար պայթյունը։ 2007թ.-ին միջուկային մարտագլուխները պատահականորեն ամրացված էին մնացել անօդաչու ինքնաթիռներին ու այդպես շրջել երկրի շուրջ մի ամբողջ օր, մինչև որ Օդուժը նկատել էր դա։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Ավելի քան 5000 միջուկային զենքերը մեծացնում են վտանգավոր վթարային պատահարների հավանականությունը։

 1  Հյուսիսային Կորեա. անկանխատեսելի գործողություններ, ագրեսիվ հայտարարություններ

northkoreanuke

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, ինչպես նաև հենց ինքը՝ երկիրը, անկանխատեսելիության մշուշով է պատված, և դժվար է որևէ բան հասկանալ կամ կանխատեսել։ Հյուսիսային Կորեան միջուկային զենքի 3 փորձարկում է իրականացրել և մյուս երկրների միջուկային արսենալի համեմատ միջուկային ավելի քիչ զենքերով է հագեցած (որոշ մասնագետների պնդմամբ՝ մոտավորապես 10-15 միջուկային զենք)։

Չնայած իր հարաբերականորեն ավելի փոքր միջուկային զինապահոցի և ռազմական տեխնոլոգիաների պակաս զարգացվածությանը՝ Հյուսիսային Կորեան իրենից վտանգ է ներկայացնում մի քանի պատճառներով։ Առաջինը՝ երկիրն իր միջուկային տեխնոլոգիաներն արտահանելու պատմություն ունի՝ 2000-ականների կեսին օգնելով Սիրիային միջուկային ռեակտոր կառուցել։ Հյուսիսային Կորեան կարող է կրկին որոշել կիսվել միջուկային տեխնոլոգիաներով վտանգավոր երկրների կամ նույնիսկ ահաբեկչական կազմակերպությունների հետ։  Հյուսիսային Կորեան մշտապես սպառնալիքներ է ներկայացրել աշխարհին՝ հրաժարվելով կրճատել միջուկային տեխնոլոգիաները, ինչը ենթադրում է, որ դիվանագիտությունն ու սանկցիաները բավարար չեն լինի զսպել երկրի միջուկային ամբիցիաները։

Եվ վերջապես, Հյուսիսային Կորեան առաջնորդվում է ագրեսիվ ու անկանխատեսելի բռնակալի կողմից։ Կիմ Չեն Ընի ռեժիմի հայտարարությունները վկայում են թշնամիներին չեզոքացնելու համար երկրի միջուկային զենքն օգտագործելու պատրաստակամության մասին։ 

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը