Մեծ Բրիտանիայում կալանավորել են տղամարդու, որը որոշել է ռումբի մասին կեղծ ահազանգով հետաձգել իր չվերթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայում 16 ամսվա ազատազրկման են ենթարկել մի տղամարդու, որը ինքնաթիռում ռումբի մասին կեղծ զանգ է կատարել, որպեսզի հետաձգի իր չվերթը, գրում է Independent-ը։
Այդ տարօրինակ քայլը նրան թվացել է միակ ճիշտ ուղին, քանի որ նա ուշանում էր իր չվերթից։
32-ամյա Ռաշիդուլ Իսլամը անանուն զանգ է կատարել օդանավակայան, երբ ճանապարհին տաքսիի մեջ հասկացել է, որ չի հասցնի Մարակեշի իր չվերթին։
Կեղծ տեղեկատվության համար տարհանել եւ ստուգել են ինքնաթիռի 147 ուղեւորներին։ Ամբողջ այդ պրոցեդուրան ավիաընկերության համար 300 000 ֆունտ սթեռլինգ է արժեցել։
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



