Երեք տարի տեւած հարաբերություններից հետո Ռիհաննան բաժանվել է արաբ միլիարդատեր ընկերոջից
ԼԱՅՖԵրեք տարվա հարաբերություններից հետո երգչուհին բաժանվել է արաբ միլիարդատեր Հասան Ջամիլից, հայտնում է Us Weekly-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։
2019 թվականի հունիսին 31-ամյա արտիստուհին Interview ամսագրին պատմել է, որ նա խելահեղորեն սիրահարված է Ջամիլին, բայց առայժմ ոչ մի պլան չի կառուցում:
«Միայն Աստված գիտի ամեն ինչ։ Զուր չեն ասում՝ ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, նրան պատմիր քո ծրագրերի մասին», - նշել է աստղը։
Ընդ որում, մեկ այլ հարցազրույցում նա ասել է, որ աշխարհում ամենից շատ ցանկանում է մայր դառնալ։
Ամռան վերջին Ռիհաննային ու Ջամիլին տեսել են երգչուհու ընտանիքի ընկերակցությամբ։ Թե ինչն է դարձել զույգի բաժամնան պատճառը, չի հաղորդվում։ Միլիարդատիրոջ եւ երգչուհու հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել են 2017 թվականին։ Սիրահարները փորձում էին չբարձրայնել իրենց սիրավեպի մասին։