Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին Tert.am-ին ասել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է, որը ևս համարվում է բարձր։ Նման աշխատանքի դեպքում սրտի ծանրաբեռնվածությանը մեծ է»,- նշել է նա:
Արսեն Մկրտչյանն ընդգծել է, որ բժիշկները շարունակում են նրա վիճակը ծանր գնահատել:
«Վտանգի պիկը 48 ժամն էր գնահատվում, սակայն դեռ չի հասել սրտի ռիթմի աշխատանքը չի հասել 85-90-ի, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն»,- ասել է նա:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



