Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ-ն Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգուշացրել է այն մասին, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը առժամանակ դադարեցնում է թռիչքները Իրանի մայրաքաղաքում ուժեղ ձյան պատճառով։
«Իրան- բոլոր ինքնաթիռների թռիչքները Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից (THR) դադարեցվել են ուժեղ ձյան պատճառով, ասվում է «Թվիթեր»-ում ՌԴ ԱԳՆ իրավիճակա-ճգնաժամային կենտրոնի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում նշվում է, որ Armeia Airways ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթի ժամանումը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 16։00-ին, սպասվում է ժամը 16։31-ին։
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



