Աբովյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել կասկածվողի գրպանում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով հունվարի 17-ին, ժամը 14-ի սահմաններում բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 43-ամյա մի բնակչի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ կասկածվողի գրպանում հայտնաբերվել է գորշ հեղուկով, 12 մլ տարողությամբ ներարկիչ: «Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը դեզոմորֆին թմրանյութ է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



