Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նիստին նախկին նախագահի փաստաբանները մտադիր են ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը չի կայացել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Դրա պատճառ են դարձել փաստաբանների եւ ամբաստանյալների հասցեին տուժող կողմի ներկայացուցչի հայտարարությունները: Տուժող կողմի ներկայացուցիչներից մեկն իր ելույթում հայտարարել է. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»: Արտահայտության երկրորդ մասը չի հաջողվել լսել: Փաստաբանները դա ընդունել են որպես սպառնալիք, մինչդեռ դատավորը դրա հետ համաձայն չէր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



