Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցուլեր, հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ․ հունվարի 22-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Past.am

Խոյ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ, որոնք, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չեն ունենա: Փորձեք հանգստություն պահպանել: Հույզերին տուրք մի տվեք, սադրանքների մի ենթարկվեք: Միայն այդ դեպքում սխալներ թույլ չեք տա և կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից: Ուղևորություններ ծրագրեք միայն օրվա առաջին կեսին: Երեկոն հարմար է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, մերսումների համար: Փորձեք լիցքաթափվել, կարող եք զբաղվել յոգայով:

Ցուլ: Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ: Կիրականանան այն նպատակները, որոնք արդեն անիրագործելի էիք համարում: Սիրահարված Ցուլերը լավ ժամանակ կանցկացնեն սիրելիների ընկերակցությամբ: Հրաշալի օր է ընտանեկան, նաև ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր բարձր տրամադրություն կունենան, հաջող գնումներ կկատարեն:

Խեցգետին: Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է, այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք տածում: Շատերը ձեր խորհրդի կարիքը կզգան, և պատահական չէ, քանզի ամենաբարդ իրավիճակներում էլ կարողանում եք հանգստություն պահպանել և ճիշտ եզրակացության հանգել:

Առյուծ: Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ մարդկանց հետ, ում ընկերակցությունից կնախընտրեիք խուսափել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ինքնազգացողությունը փոքչ-ինչ կվատանա: Անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն կզգաք:

Կույս: Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել: Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին:

Կշեռք: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագ եք ընկալում և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով: Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները: Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն, նաև սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Կշեռքների ինքնազգացողությունը կվատանա:

Կարիճ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: Կարող եք նախապես ծրագրած ուղևորությունների մեկնել, իսկ անսպասելի առաջարկներից ցանկալի է հրաժարվել: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն, որոնք շատ շուտով կիրագործեք:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել․ ամեն դեպքում, իրադարձությունների զարգացումը կգոհացնի: Օրվա երկրորդ կեսին առավել գործնական կտրամադրվեք: Կզբաղվեք կենտրոնացում պահանջող մի շարք կարևոր գործերով: Կարող եք լուծել որոշ ֆինանսական հարցեր, խոշոր գնումներ կատարել:

Այծեղջյուր: Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ այնուամենայնիվ կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է, չեք ընկճվի, նամանավանդ որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Մտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Կփորձեք հնարավորինս նրբանկատ և զուսպ լինել, սակայն հարաբերությունները հարթել չի հաջողվի: Ձեր որոշ մեկնաբանություններ ոմանց համար կարող են վիրավորական լինել:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը, զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Թեև հաջողության հասնելու նոր հնարավորություններ կստեղծվեն, սակայն գործելու համար բավարար ինքնավստահություն և վճռականություն չեք ունենա: Կթերագնահատեք սեփական հնարավորությունները, ինքնաքննադատությամբ կզբաղվեք, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Նման պահերին մտերիմների աջակցությունը ճիշտ տեղին կլինի:

Ձկներ: Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք՝ բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխաները: Կարևոր է չթուլանալ և նպատակասլացություն դրսևորել: Երեկոյան հնարավոր են դժվարություններ, որոնց հաղթահարման համար կենտրոնացում կպահանջվի:

Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞