Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կույսեր, հետաձգեք կարևոր գործերը․ հունվարի 23-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Past.am

Խոյ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար: Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Ցուլ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում՝ ձեզ համար շատ թանկ մարդու հետ: Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Խեցգետին: Լարված օր է սպասվում: Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Խեցգետիններ մասնագիտության հետ կապված հիասթափություն կապրեն: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ: Հետաձգեք ուղևորությունները, այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

Առյուծ: Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից: Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է՝ այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կույս: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է: Հնարավոր է՝ լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա:

Կշեռք: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստություն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները: Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվել: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, դիմադրողականությունը ցածր է:

Կարիճ: Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ կստանաք այն, ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Աղեղնավոր: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է, ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ: Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: 

Այծեղջյուր: Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գործընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար:

Ջրհոս: Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք ձեր հերթին ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն: Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք, դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան: Ընտանիք կազմած Ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի:

Ձկներ: Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները: Շուտով շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը: Ֆինանսական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը:

 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան Կանխիկ փողը կվերանա՞«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg 21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել էԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանՀրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանԱնկանխատեսելի եղանակ. Հայաստանը կլիմայական նոր իրականության մե՞ջ էՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսերՇոգի պատճառով 2 երեխա է մահացելՊակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդ Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը» Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կայա Կալասը կայցելի Թուրքիա ՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը Ո՞ր մասնագիտություններն են կրճատվելու արհեստական բանականության պատճառով