Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք. Արամ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Քաղաքական դաշտում հակված եմ առավել կոռեկտ մոտեցումների, օրինակելի լեզվամտածողության, և, բնականաբար, նախընտրելի է, որ բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները պահեն գոնե Լեզվի մասին օրենքը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ պատգամավորներին ուղղված կոչին՝ «իրենց հայաթի բեսեդկում հանգիստ լռվելու» մասին։

 

Ինչ վերաբերում է խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենքին, որը վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, Արամ Սարգսյանն ընդգծել է, որ օրենքի վերաբերյալ, բացի պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներից, որևէ այլ խորքային մոտեցում չի լսել: Բացի դա, ըստ նրա՝ ինչ օրենք ուզում են՝ ընդունեն, միևնույն է, այդ մշակույթը կրող մարդիկ բանտերի ներսից անգամ կարողանալու են ազդել դրսի կյանքի վրա։

 

«Կալանավայրերում տեղի ունեցող գործընթացները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, մենք պետք է հաշվի առնենք, որ նրանք նույնպես մարդիկ են, և այստեղ չարաշահումներ չպետք է լինեն, առավելևս՝ չպետք է բանը հասնի նրան, որ գործի դնեն ներքին զորքերը։ Այն օրենքին, որն այսօր ընդունվել է, մենք պետք է գնայինք մշակութային դաստիարակությամբ, բանտային համակարգում պետք էր ներդրումներ անել։ Այդ օրենքը, այո՛, պետք է ընդունվեր, բայց այն ժամանակ, երբ կարգավորվեին իմ թվարկած խնդիրները և, օրինակ,  կալանավորին սպասարկող քաղաքացիական և զինվորական անձանց համար կարողանային ապահովել բարձր աշխատավարձով, ոչ թե 60-80 հազար դրամ ստացող դռնապան ունենան ու նման օրենք ընդունեն։ Այս օրենքը որևէ կերպ չի ազդելու, որ կալանավայրում «զոն նայող» չլինի, և առանց նրա ու պետական մասնակցությամբ կարգ ու կանոն կալանավայրերում չի կարող հաստատվել»,- ասել է  Արամ  Սարգսյանը։

 

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր. «Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտն ու փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»:

 

Արամ Սարգսյանը նշել է, որ մշտապես ունեցել է գործադիր իշխանությանը հատուկ  մտածելակերպ, և ինչպես այս, այնպես էլ այլ հարցերում մշտապես իր առաջարկներն է ներկայացրել գործադիրին,  նաեւ տնտեսությունը ոտքի կանգնեցնող լուծումներ։

 

«Իմ մոտեցումները պետության ամրապնդմանն են միտված, և, երբ իշխանությունը շեղվում է, կամ քայլեր է անում, որոնք իմ սրտով չեն, հավատացե՛ք, ես դառնում եմ դրա կոշտ քննադատը։ Փաշինյանը նեղանում է հաճախ այդ քննադատություններից, ինչը ես դրական եմ համարում, որովհետև, եթե նեղանում է, ուրեմն մտածում է։ Նիկոլ Փաշինյանին նամակներ եմ գրում այս կամ այն հարցի վերաբերյալ, կօգտվի՞ դրանից՝ լավ, իսկ եթե չի օգտվի, ես տարբեր եթերներում խնդիրների մասին կբարձրաձայնեմ։ Գիտեք՝ գործող իշխանություններին օժանդակելն է ճիշտ, բայց օժանդակել չի նշանակում՝ չքննադատել»,- ասաց  Սարգսյանը։

 

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին լուրերին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, Արամ Սարգսյանն ասել է՝ այն, որ Հակոբյանը վարչապետի ընտանիքի անդամն է, դա դեռ չի նշանակում, որ նրա տեսակետին վարչապետը համամիտ է։

 

«Ասել է՝ թող Հրաչյային դատի տան, ասեն՝ արի, հիմնավորի, և դա ճիշտ կլինի։ Դրանից հետո ցանկացած մարդ ինչ-որ տեսակետ հայտնելուց կկարողանա դատարանում հիմնավորել կամ ներողություն խնդրել իր ասածի համար, ես, միանշանակ, սրա կողմնակիցն եմ»,- ասել է  Արամ Սարգսյանը՝ նորից ընդգծելով, որ  կեղծ տեղեկություն տարածողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

 

Խոսելով  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արձանագրված՝ Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանության միջև անցկացվող համեմատականների մասին՝ Արամ Սարգսյանն ասել է.

 

«Այս իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության շարունակությունը չեմ համարում։ Մարդկային կերպի և աշխարհաքաղաքական ընկալման առումով Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակ տարբեր լիդերներ են, և, բնականաբար, Փաշինյանը նրա գիծը չի շարունակում։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի ղեկավարման ժամանակ տեղի ունեցած սպանություններին, ապա այն ժամանակ անցումային ժամանակաշրջան էր, մարդիկ կային, որոնք շատ արագ ունեզրկվում էին, առաջանում էին խնդիրներ, իսկ դրանք փորձում էին լուծել սպանությունների միջոցով։ Սպանություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բայց ես որևէ կերպ չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա որևէ սպանություն պատվիրել է որևէ առաջին դեմք։ Ես երբեք որևէ առաջին դեմքի մասին նման բան չեմ ասել։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ կարող եմ ասել, որ նա այդ մարդկային կերպը չէ, նա մարդ սպանող, ոչնչացնող տեսակ չէ, չի՛ կարող էդպիսի բան անել Նիկոլ Փաշինյանը, և սա իմ դիտարկումն է՝ հոգեբանական, քաղաքական և մարդկային առումներով»,- ասել է  Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ շատ սխալ են արել՝ ինչպես նախկինում, երբ որևէ սպանության վերաբերյալ սլաքներն ուղղել են օրվա իշխանությունների ուղղությամբ, սխալ են անում նաև հիմա, երբ Կուտոյանի մահվան հետ կապված սլաքներ են ուղղում գործող իշխանությունների ուղղությամբ։

 

«Նրանք, ովքեր սլաքներ էին ուղղում, պետք է հասկանան, որ դա բումերանգ է, և պետք է չզարմանան, եթե հիմա էլ իրենց ուղղությամբ դրանք ուղղեն»,- ասել էնա։

 

Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը