Որեւէ պատահար տեղի չի ունեցել․ Տավուշի մարզպետը՝ օդային զորավարժությունների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում տարածել է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկատվությունը եւ գրառում արել:
«Սիրելի բարեկամներ, ստորեւ պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որեւէ պատահար տեղի չի ունեցել»,-նշել է նա:
Նշենք, որ Facebook-ի օգտատերերից Զոհրապ Եգանյանը գրել էր. «Իջեւանի տարածաշրջանում ապրող մարդիկ հայտնում են, որ Ենոքավանի շրջակայքում ուժեղ պայթյուն են լսել, մարդիկ կան, որ հայտնում են ինքնաթիռ ընկնելու մասին: Շատ ուժեղ ձայն են լսել ու հիմա տեղեկություն չկա ոչ մի աղբյուրից: Հնարավոր է, որ ոչինչ էլ չկա, բայց կամաց-կամաց այս ամենը վերածվում է պանիկայի եւ պետք է մեկը մի բան ասի»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



