Եղանակը Հայաստանում .Երեւանում ողջ գիշեր ձյուն կգա. Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր երեկոյան ժամերին Սեւ ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նա, մասնավորապես, հավելել է. «Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արեւմտյան եւ կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8 սմ, Լոռիում եւ Տավուշում 1-2սմ։
Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքանով կբարձրանա։
Երեւանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երեւանում կլինի 4-5սմ»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



