Ազարը վերսկսել է մարզումները գնդակով
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը շուտով պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ, տեղեկացնում է Marca-ն:
Հունվարի 23-ին 29-ամյա հարձակվողը վերսկսել է մարզումները գնդակով, և սպասվում է, որ Ազարն արդեն առաջիկա օրերին մարզում կանցկացնի ընդհանուր խմբում:
Էդեն Ազարը վնասվածք էր ստացել նոյեմբերի վերջին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղում:
Ազարի վերադարձը խաղադաշտ նախատեսվում է փետրվարի 1-ին տեղի ունենալիք «Աթլետիկոյի» դեմ խաղում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



