Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Էներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նենք, և պարզ չէ, թե այդ ուղ­ղու­թյամբ ինչ են անում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» թերթը գրում է․ 

Մինչ այս ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները արդյունքի չեն հանգեցրել, ինչը, անկեղծ ասած, սպասելի էր։ 

Պատճառն այն է, որ առհասարակ էներգետիկ հարաբերությունների տեսանկյունից լուրջ ձախողումներ կան՝ պայմանավորված հենց հայկական կողմի դիրքորոշմամբ։ 

Խոսելով սպառողների համար գազի գնի հնարավոր թանկացման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ քաղաքականության մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։ 

«Ընդհանրապես, գազի գինը քաղաքական գին է։ Գազ մատակարարող պետության հետ որոշակի քաղաքական հարաբերություններ ունենալու պարագայում այդ գինը կարող է շատ ավելի ցածր լինել այլ երկրներ մատակարարվող գազի գներից։ Եթե այդ գինը սկսում է բարձրանալ, նշանակում է, որ այլ քաղաքական հարթության մեջ գործընկերոջ հետ խնդիրներ կան։ 

Որքան էլ հայտարարեն, բացառեն խնդիրների առկայությունը, գազի գնի բարձրացումը ցույց է տալիս դրանց առկայությունը։

 Իսկ այդ խնդիրներն առնվազն այս պահին լուծման միտումներ չունեն։ Հայկական կողմը նախկինում գազի գնի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ ուներ։ 

Նոր իշխանությունները չպահպանեցին դրանք, ու առաջացան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ մինչ այս պահը ճանապարհներ չեն կարողացել գտնել և չեն էլ կարող, որովհետև, սկսենք նրանից, որ Հայաստանում չկա էներգետիկայի նախարարություն՝ այն փաստացի լուծարվել է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ լավ, թե՝ վատ, այնուամենայնիվ, նախկին իշխանությունների գործելաոճը գոնե փորձագիտական շրջանակներին ընդհանուր պատկերացման հնարավորություն էր տալիս։ 

«Հիմա անգամ այդ պատկերացումը չկա, բանակցությունները փակ են, ոչինչ պարզ չէ։ 

Պարզ է միայն այն, որ մենք ունենք խնդիրներ, որոնք չեն լուծվում»,-ասաց փորձագետը։ Անդրադառնալով այն դիտարկումներին, թե գազի գնի շուրջ անհանգստությունները ուռճացված են՝ Ա. Մանվելյանը նկատեց, որ գազի գնի հնարավոր բարձրացումը նաև սպառողների համար, այնուամենայնիվ, շղթայական ռեակցիա կունենա. 

«Եթե գազի գինը բարձրանում է նաև սպառողների համար, սա նշանակում է, որ տրանսպորտի, փոխադրումների գները ևս կբարձրանան։ Մեծ հաշվով, այն կբերի թե՛ առաջին սպառման, թե՛ այլ ապրանքատեսակների ընդհանուր թանկացմանը։ 

Այս հանգամանքը պետք է լուրջ մտահոգություն առաջացնի, և կառավարությունը պետք է փորձի նախօրոք ծրագրեր մշակել այդ ամենը մեղմելու համար»,շեշտեց Ա. Մանվել յանը։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե 2025թ.-ին ձևավորվող ԵՏՄ միասնական էներգետիկ շուկան կազդի նաև գազի սակագնի վրա, և այն կնվազի, մեր զրուցակիցը նկատեց. 

«Այդ սպասելիքներն արդարացված չեն, որովհետև պարզ չէ, թե ԵՏՄ միասնական շուկա ստեղծվելու դեպքում գազի գինը կնվազի, թե ավելի կթանկանա մեզ համար։ 

Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, նման հաշվարկներ գոյություն չունեն։ Ավելին՝ այդ հանգամանքը կարող է ամբողջովին հակառակ էֆեկտ ունենալ։ 

Եվրամիությունում գազի միասնական շուկա չկա, բայց նման ցանկություն կա։ Այդուհանդերձ, շատ երկրներ դեմ են, որոնց շարքում նաև Գերմանիան է, ուր հասկանում են, որ այդ դեպքում գազն իրենց համար կթանկանա։

 Հայաստանի պարագայում միասնական շուկայի վրա հույս դնելն անիմաստ է։ Մանավանդ՝ պարզ չէ, թե գազն այդ շուկայում ի՞նչ արժույթով է վաճառվելու, դոլարո՞վ, թե՞ ռուսական ռուբլով»։ Փորձագետը, մեղմ ասած, բավարար չի համարում Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը։ 

«Մենք այս պահին էներգետիկ քաղաքականություն չունենք, և պարզ չէ, թե այդ ուղղությամբ ինչ են անում։ Էներգետիկայի նախարարության լուծարումը վատ որոշում էր։ Էլ ավելի անլուրջ որոշում էր այդ նախարարության միացումը տարածքային կառավարման նախարարությանը։ 

Այսպես կոչված լուծումների արդյունքում շատ լուրջ մասնագետներ հեռացել են համակարգից, որն այսօր խնդիրներ ունի։ Մեծ հաշվով, մենք էներգետիկ քաղաքականություն մշակելու խնդիր ունենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին