Վիրավորվել են, զոհ չկա. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախում զոհեր ունենալու մասին տեղեկությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախում զոհեր ունենալու մասին տեղեկությունները:
«Ունենք դեպք, որով կա երկու վիրավոր, զոհ չկա: Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Այս պահին այլ բան չեմ կարող ասել: Եվ այսքանից հետո գրել երկու դի կա, չգիտեմ ինչություն է:
Խնդրում եմ մանրամասների համար չզանգահարել: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է»,-գրել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ հունվարի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում, Պաշտպանության բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:
:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



