Սպանություն՝ վրեժի չնչին շարժառիթով. Մանրամասներ՝ Մուշեղ Ղևոնդյանի սպանության դեպքից
ՎԻԴԵՈՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Մուշեղ Ղեւոնդյանի սպանության դեպքից:
Նշվում է, որ 23-ամյա երիտասարդը, վրեժ լուծելու չնչին առիթով, Մուշեղ Ղևոնդյանին և վերջինիս երկու ընկերներին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և կրվող 7.62 մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակից մոտ տարածությունից դիտավորությամբ 2 կրակոց արձակել է Մ.Ղևոնդյանի ընկերներից մեկի և 1 կրակոց մյուսի ուղղությամբ, որից հետո նույն հրազենով մեկ կրակոց է արձակել «BMW» 318 մակնիշի ավտոմեքենայի հետևամասում գտնվող Մուշեղ Ղևոնդյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ հրազենային, գնդակային կույր վիրավորում, իսկ վերջինիս ընկերներից մեկի առողջությանը պատճառել միջին, մյուսին՝ ծանր վնաս:
Մանրամասները տեսանյութում:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



