Աղձք գյուղի 55-ամյա բնակչի տաբատի գրպանից հայտնաբերվել է թմրանյութ (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀունվարի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 14.30-ի սահմաններում քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Աշտարակ քաղաքի Թամազյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Աղձք գյուղի 55-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը կանեփ է, քաղել է Ագարակ գյուղի ձորում վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



