Երեւանի 29-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անհետ կորել է Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Կոլյա Կլեյկովը:
Այս մասին SHAMSHYAN.com են ահազանգել ՝ 29-ամյա Կոլյա Կլեյկովի ընկերներն ու հարազատները, ովքեր խնդրում են, որպեսզի, եթե քաղաքացիները տեղեկություններ ունեն նրա գտնվելու վայրի մասին, տեղեկացնեն մոտակա ոստիկանության տարածքային բաժին։ Հարազատները նշում էին, որ նա անհատ տաքսու վարորդ է և վերջին անգամ նրան տեսել են իր վարած սպիտակ գույնի Opel Astra մակնիշի ավտոմեքենայով։
Նրան որոնելու մասին հարազատները դիմել են նաև ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



