Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի նվազում․ ՊԲ հրամանատար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

2019 թվականի Արցախի ՊԲ ձեռքբերումներն ու հաջողությունները կարելի է գնահատել գոհացուցիչ, սակայն ունենք շատ աշխատանքներ բոլոր ուղղություններով: Այս մասին ասել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը՝ ամփոփելով բանակային տարին։

Նրա խոսքով՝ 2019 թվականի կարևոր ձեռքբերումը պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է: 

Կարեն Աբրահամյանը նշել է՝ մարտական հերթապահության ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել․ «Առաջին հերթին ես ուզում եմ նշել հիմնական դրված նպատակն էր բարձրացնել մեր զորքի անվտանգությունը և բարելավել կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում մի շարք զորամասերում բարելավվել են կենցաղային պայմանները, մենք ապահովել ենք մարտական դիրքերը խմելու ջրով և բոլոր զորամասերում, մանավանդ մարտական հերթապահության կրման ժամանակ, պարենային ապահովման մասով բարելավվել է սննդի տեսականին:

Բացի այդ, ՊԲ հրամանատարի խոսքով, տարվա ընթացքում կառուցվել են մի շարք ապաստարաններ, գետնատնակներ:  «Կապի համակարգում ստացել ենք այն ցուցանիշները, որն ապահովում է մեր հրամանատարության կողմից լիարժեք իրականացնել մարտական հերթապահության ղեկավարումը: Մի քանի աստիճանով բարձրացել է բանակի հզորությունը, զարգացում է  ապրել բոլոր զորատեսակներով՝ սկսած համազորային, ավարտած մարտական տեխնիկական և թիկունքային ապահովման զորամասերով և ստորաբաժանումներով: Որակական զարգացում է ունեցել տարվա ընթացքում ՀՕՊ համակարգը»- ասել է նա:

Անդրադառնալով բանակի բարոյահոգեբանական վիճակին, նա հայտարարել է, որ բանակի ողջ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է և իրենք պատրաստ են իրենց դեմ դրված մարտական խնդրի կատարմանը:

«2019 թվականի սեպտեմբերին ռազմավարական զորավարժության ժամանակ մենք անց ենք կացրել համապետական զորահավաք, ընդգրկվել է Արցախի Հանրապետության ամբողջ մեր ռեսուրսը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ՊԲ հրամանատարը նշել է. «2019-ին ունենք զգալի նվազում հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ, ինչը պայմանավորված է նաև քաղաքական գործոնով: Այդ շրջանակներում կառանձնացնեմ համագործակցության մեր ոլորտում աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս առումով 2019-ին հանդիպումները և Մինսկի խմբի դիտարկումների անցկացումն աննախադեպ է եղել: Կցանկանայի նշել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Որպես ռազմական գործոն կնշեի մեր առաջապահ զորքի զգոն իրականացված ծառայությունը»:

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան