«Տոտենհեմը» մտադիր է վերադարձնել Գարեթ Բեյլին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը վերադարձնել ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Daily Express-ը։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները։
Բեյլը «Տոտենհեմում» հանդես է եկել 2007-2013-ին, մինչեւ «Ռեալ» տեղափոխվելը։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 202թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գարեթ Բեյլը մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



