«Բարսելոնան» Բուսկետսին 1 մլն եվրո պարգևավճար է հատկացրել
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մոտ մեկ միլիոն եվրո պարգևավճար կստանա ընթացիկ մրցաշրջանում անհատական նվաճումների հասնելու համար, հավաստիացնում է «Marca»-ն։
27-ամյա ֆուտբոլիստը փետրվարին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2019 թվական, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը խոստացել է վերանայել պայմանագրի դրույթները, եթե Բուսկետսը իր ելույթներով արժանի լինի դրան։ Այդ մասին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Բուսկետսին հայտնել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (4:0)։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսը մասնակցել է Պրիմերայի 12, Չեմպիոնների լիգայի 5 հանդիպման։
1
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
2
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



