Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։

Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝

- համայն հայությանը, Հայաստանում եւ Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին,

- մեր ողջ պատմության անմահ հերոսներին ու տաղանդաշատ զորավարներին,

- Հայրենական պատերազմի բովում թրծված մեր պապերին ու հայրերին,

- Արցախյան պատերազմի փառապանծ մարտիկներին եւ վետերաններին,

- զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին,

- քաջարի նախնիների սխրագործություններով տոգորված մեր սերնդակիցների նման՝ իրենց հայրերի հերոսություններով օժտված, կյանքի ավյունով, երազանքներով լի, ստեղծագործ ու համարձակ կեցվածքով մեր երիտասարդ սերնդին,

- Հայկական բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, բոլոր նրանց, ովքեր Արցախյան ազատամարտից մինչեւ ապրիլյան պատերազմ, մինչ այսօր, իրենց դիրքում ամուր կանգնած, տոկուն կամքով, արհեստավարժ խնդիր են կատարում՝ հոխորտացող, սադրող հակառակորդին խաղաղություն պարտադրելով։

Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ապահովել եւ նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի, եւ դրա համար է, որ երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար Հայոց բանակի զինծառայողն ու Հայաստանի քաղաքացին, սահմանում կանգնած զինվորն ու սահմանին ապրող, հողին կառչած գյուղացին նույն հարթության վրա են եղել, եւ այսօր էլ պետության համար օրհասական պահին նրանք նույն խնդիրն են կատարելու՝ միասնական պաշտպանելով մեր Հայրենիքը։

Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության եւ դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։ Պետության, հասարակության եւ անհատի անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը, հայ ինքնության պահպանումը իրականացվում են կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության իրագործման միջոցով, որի հիմնական երաշխիքներն են՝

• պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,

• իրավունքի գերակայության ապահովումը,

• ժողովրդավարական արժեքների արմատավորումը,

• դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,

• Զինված ուժերի մարտունակությունը,

• անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,

• արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը,

• սոցիալական արդարության ապահովումը։

Ես կավելացնեմ նաեւ՝

• ժողովրդագրության պայմանների կտրուկ բարելավումը,

• պետության համաչափ զարգացումն ու պայքարը ուրբանիզացիայի պատճառների դեմ,

• տնտեսության թռիչքային զարգացումը։

Հասկանալի է չէ՞, որ նշված երաշխիքներից միայն մեկն է վերաբերում Զինված ուժերի մարտունակությանը, մյուսներին մենք կարող ենք հասնել արդարության եւ ներքին համախմբվածության միջոցով, որոնք հատկապես կարեւոր են մեզ նման փոքր, զարգացած ենթակառույցներ, մեծաքանակ բնական ռեսուրսներ, արտաքին ճանապարհներ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար։

Յուրաքանչյուր պետություն բնութագրվում է իր տարածքով, բնակչությամբ եւ տնտեսությամբ. նրա ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են տնտեսությունը, բանակն իր զորահավաքային պատրաստականությամբ եւ բնակչության հայրենասիրական ու երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Ինչպես տեսնում եք, տնտեսությունը որոշիչ է բոլոր տարբերակներում. զարգացող պետությունների համար, որպես ռազմական ներուժի գերակա մաս, մանավանդ բանակահենք տնտեսությունը նույնիսկ առաջնային է, քան բանակը։

Ավելի պարզ, զիվորական տեսանկյունից համեմատելով՝ կարելի է ասել հետեւյալը, որ եթե ժամանակակից համազորային ռազմական օպերացիաներում հաղթանակ ապահովող գործոններն են զինվորը (մարդը) եւ զենքը, տեխնիկան, ապա երկրի զարգացման «օպերացիայում» նույնպես մարդը մնում է, իսկ նրա ձեռքի «զենքը» տնտեսությունն է՝ բահը, գերանդին, մուրճը, հաստոցը, մեքենան, համակարգիչը, ժամանակակից տեխնոլոգիաները...

Տարիների ընթացքում բանակում արմատավորվել է զարգացման ռազմավարությունը, եւ ապացուցվել է, որ այն անընդհատ կատարելագործվող կառույց է ու ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր ղեկավարության ջանքերով արագ տեմպերով առաջ է ընթանում։ Ժամանակն է, որ նույն արագ տեմպերով զարգանա երկրի տնտեսությունը: Անհրաժեշտ է ժողովրդին հետզհետե ապահովել աշխատելու «զենքով» եւ պարբերաբար հաշվետու լինել ժողովրդին։

Պետության, կառավարության ուղղակի պարտականությունն է, ամենակարեւոր պարտականությունը՝ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման ռազմավարություն մշակել եւ ամեն ինչ, ամեն մանրուք մի կողմ դնել ու հետեւողականորեն այն իրագործել. դա կլինի ամենամեծ օգնությունը ժողովրդին եւ բանակին։

Պետության ղեկավարության խնդիրն է այս ամենը իրագործելու համար հավաքագրել մեր բոլոր առողջ, փորձառու ուժերը ՝ անկախ թիմից, կուսակցական պատկանելությունից եւ գիշեր ու զօր առանց ժամանակ վատնելու զբաղվել տնտեսությամբ (մանր-մունր գործերով թող զբաղվեն մանրախնդիրները)։ Ժամանակն է խոսքերը ապացուցել կոնկրետ գործերով։ Եվ յուրաքանչյուրս պարտավոր է իր տեղում աջակցել այս ծրագրին՝ գիտակցելով, որ հապաղելը մեր երեխաների ապագայից է տանելու:

Պետք է հասկանանք եւ արձանագրենք, որ ժողովրդին տրված «զենքով»՝ տնտեսությամբ ստեղծված հավելյալ արժեքը կհզորացնի պետությունը եւ բանակը։

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են։

Այս տոնական օրը առանձնահատուկ գնահատանքով եւ երախտագիտությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հայ իրականության մեջ ամենածանր, բայց պատվավոր վիճակում գտնվող բանակի գեներալներին, սպաներին եւ հատկապես առաջին գծում ամենօրյա բարդ ծառայություն իրականացնող հրամանատարներին. նրանք իրենց ուսերի վրա են կրում եւ՛ մեր նախնիների լավագույն ավանդույթները, եւ՛ իրենց հարազատ, կրտսեր եղբայրների՝ զինվորների պատրաստությունն ու անվտանգությունը շարունակվող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դժվարին իրավիճակում, եւ՛ նաեւ փորձություններն ու հաղթանակների բերկրանքը։

Մեր ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր նորից մտավորականների հետ պարտավոր է շարունակել մեր բանակի սպան, ովքեր էլ, կարծում եմ, միասին հայ ազնվականության հիմքը պետք է կազմեն։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ

Քեզ մշտական հաղթանակներ...

Եվ թող ապագայում մեր ժողովրդի հաղթանակները լինեն տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում»։

Ինր փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի