Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 21:50-ի սահմանում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները:
Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, որոնք մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



