Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դանակահարություն Երեւանում. մենեջերը դանակահարել է տնօրենին. Վերջինս ի վիճակի չէ բացատրություն տալու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Երեւանում, հունվարի 28-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցույմ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, եւ մինչ բժիշկները նրան օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ՝ 55-ամյա Արթուր Հ-ն է։

 

Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում նրա եւ Երեւանի բնակիչ՝ 38-ամյա Հայկ Դ-ի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արթուր Հ-ին։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Դ-ն դեպքից ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունք։ Վիրավոր Արթուր Հ-ն աշխատում է «Ավեստա» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Հայկ Դ-ն՝ «Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։

 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Արամյանցների դղյակի թաքնված փաստերը․ բացահայտելով Հայաստանը (մաս 8) 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանԱյժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵրկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվելՊարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր. Հրայր ԿամենդատյանՔրեական գործ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. քաղաքական և հասարակական արձագանքները Տղամարդը կրակել և սպանել է իր երեխաներին. մանրամասներԵրրորդ ժամկետի հավակնություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին Արտակարգ դեպք՝ Երևանում, «Opel» է այրվել, կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից. Shamshyan Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շնորհակալության աղոթքԿիևը գտնվում է աղետի եզրին․ Կլիչկո Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Գերմանիայում 2 ամսում 5 բանկ է կողոպտվել Մեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետո Լիոնել Մեսսին չի պատրաստվում մասնակցել 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՁյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ը Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը․ Կալլաս Ադրբեջանը կավելացնի բնական գազի արտահանումը Սերբիա Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները Ավստրալիայում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թանգարանից հին եգիպտական ցուցանմուշներ գողանալու համարԽաղաղության խորհրդի անդամ երկրները 5 մլրդ դոլար են հատկացրել Գազայի հումանիտար օգնության և վերականգնման համար. ԹրամփԳիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերելՍերբիան և Ադրբեջանը Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայան կկառուցեն. Վուչիչ Նիգերիայի արևմուտքում ահաբեկիչները սպանել են 32 խաղաղ բնակչի Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. Մարկո Ռուբիո Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդուՌուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնովԻնդոնեզիան պատրաստ է Գազայի հատվածում մինչև 8000 զինծառայող տեղակայել Պատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համար ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է իրանական նավթ փոխադրելու համար Veronica III տանկերի կալանավորման մասինՈւկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում առնվազն 20 տարով. Զելենսկի Պատերազմ սանձազերծելու դեպքում Իրանը Թրամփին այնպիսի դաս կտա, որը նա չի մոռանա. Գեներալ ՄուսավիՖրանսիայի ռազմածովային ուժերը 2,4 տոննա կոկաինով նավ են առգրավել ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները