Դիլիջանի թիվ N զորամասի հրաձգարանի հարակից անտառում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 29-ին, ժամը 13:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ N զորամասի հրաձգարանի հարակից անտառում հրդեհ է նկատվում: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են մոտ 2.5 հա բուսածածկույթ և 10 կոճղ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 7 զինծառայող և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



