Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Իշ­խա­նու­թյու­նը պա­լատ­նե­րից փո­ղոց է հո­սել. եր­կի­րը կա­ռա­վա­րող չկա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր օրակարգ են բերվում հարցեր, տեղի են ունենում որոշակի գործողություններ ու գործընթացներ, որոնք դժվար է դիտարկել իրավական կամ քաղաքական լուրջ իրադարձությունների համատեքստում։ Հաճախ անգամ անլրջության սահմանն է հատվում։ 

Այդ սահմանը հատվում է նաև այդ գործընթացներին հետևող քննարկումներում՝ ստվերում թողնելով հարցեր, որոնք իրապես պետք է օրակարգային լինեին։ 

«Իսկ ակնկալիք կա՞ր, որ այլ պատկեր էինք ունենալու»,-անդրադառնալով նկարագրված իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ խոսելով նշվածից բխող հետևանքների, պատճառների ու վտանգների մասին։ 

«Խնդիրն այն է, որ երկիրը լուրջ հիմնախնդիրներ ունի, իսկ մեր քաղաքական դաշտը դեռ գլուխ չի հանում այդ հիմնախնդիրներից։ 

Եվ, հետևաբար, այսօր ով էլ գա իշխանության, մեծ խնդիրների առաջ է կանգնելու։ 

Ով էլ գա, չի կարողանալու լուծել առկա հարցերը։ Հասարակությունը պահանջելու է, բայց իրենք չեն կարողանալու կատարել տրված խոստումները։ 

Արդյունքում իշխանությունն ընկնելու է նյարդային իրավիճակների մեջ՝ սկսելով անկանխատեսելի և վատ դրսևորումներ ցուցաբերել։ 

Հիմա մենք ականատես ենք լինում հենց այդ փուլին»,-նկատում է մեր զրուցակիցը։ Ստեղծվածի մեջ պատասխանատու կամ մեղավորներ փնտրելու վերաբերյալ Ա. Պեպանյանն իր կարծիքն ունի։ «Ամենահեշտ ճանապարհը, որով շարժվում է հայ մարդը, ամենավերևում գտնվողին մեղադրելն է, բայց ես խնդիրն ավելի գլոբալ տեսանկյունից եմ դիտարկում։ 

Ընդհանուր առմամբ, մեր հասարակության մակարդակը հենց սա է։ Ես դեռ 2018թ. մարտին էի ասում՝ ժողովո՛ւրդ, ինչ կա՝ մենք ենք, և դուք մոլորության մեջ եք, երբ կարծում եք, թե ինչ-որ մարդիկ են մեղավոր, և նրանց հեռացնելուց հետո ամեն ինչ լավ է լինելու։ 

Այդ մարդկանց հեռացրեցին, բայց մենք կրկին նույն վիճակում ենք, թեպետ՝ մի քիչ ավելի վատ։ Իրականում, եթե ուզում ենք այսպես չլինի, պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է այդ մակարդակը փոխել։ 

Նման խնդիր, ցավոք, ոչ ոք չի դնում։ Նոր եկած երիտասարդների համար սա մի բարդ, անլուծելի խնդիր է, որն իրենց համար դժվար է անգամ ըմբռնելը։ Մենք, կարծես, ինչ-որ փակուղային վիճակի մեջ ենք. եթե դուրս գաս ու ասես՝ հարգելիներս, ասե՛ք՝ ինչո՞ւ է այդպես, ի՞նչ է կատարվում, մեզ ոչ ոք իրական պատասխանը չի տա։ 

Իսկ այն մարդկանց, որոնք գալիս ու ասում են, որ հիմնարար պատճառներ կան, չեն լսում։ Իրենց ասում են՝ եթե ձեր ասած ճանապարհով գնանք՝ հարյուր տարի կտևի»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։ Արծրուն Պեպանյանի խոսքով, եթե այլ մակարդակ լիներ, անլրջության վտանգավորությունը ևս կգիտակցվեր։ «Այդ դեպքում այլ ներքին կյանք, արտաքին մարտահրավերների վերաբերյալ ուրիշ վերաբերմունք կլիներ։ 

Բայց մեզանում այդ ընկալումը չկա, ինչպես չկա պետություն ասվածի գիտակցումը։ Ընդամենը մարդիկ են՝ յուրաքանչյուրն իր շահի համար։ Կա ընտանիքի, տոհմի, թիմի ու ախպերության շահ և վերջ, դրանից այնկողմ այլ շահ չկա։ 

Այս պատկերի մեջ ինչ-որ խմբեր իրար հետ կռվում են, բայց պետության և ազգի մասին մտածող իրականում չկա։ 

Հատուկենտ մարդիկ կան, որ այս ամենը հասկանում են, բայց ժողովրդի մեծամասնությունը նրանց չի լսում՝ հայտարարելով, թե բարդ բաներ եք ասում։ Մեր մեջ մեղավոր չկա, մենք հետևանքների մեջ ենք։ Հետևաբար, ունենք այս իրականությունը, որը հետևանք է, որտեղ հիմա էլ նախկին «փրկչին» խաչելով են ուզում «փրկություն» գտնել»,-ասաց նա։ 

Արծրուն Պեպանյանը շեշտեց, որ այսօր, այնուամենայնիվ, քաոսն ավելի շատ է։ «Կան հիմնարար պատճառներ, որոնք մեզ անընդհատ քաոսային վիճակում են պահում։ Բայց ինչո՞ւ է իրավիճակը հիմա ավելի քաոսային, քան երկու տարի առաջ։ 

Պատճառն այն է, որ երկու տարի առաջվա իշխանավորները, որքան էլ վատն էին, ինչ-որ մի մեխանիզմ էին գտել, որով կարողանում էին քիչ թե շատ կառավարելի պահել ամբոխացած մեր բազմությանը։ 

Հիմա մենք իրենց հեռացրել ենք, նորերը եկել են, բայց պատկերացում չունեն նման մեխանիզմի մասին։ Մեր հանրությանը կառավարելու համար նման մի մեխանիզմ է անհրաժեշտ, որի ստեղծման ուժը, պատկերացումն ու էներգիան ներկաները չունեն։ 

Որքան էլ նախկին իշխանությունների կառավարման տարիներին երկիրը չէր զարգանում, իրենք գտել էին ինչոր մի ձև, որ երկիրը ցնցումային իրավիճակում չհայտնվի։ 

Նույնն էր նաև Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ մի տարբերությամբ, որ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք դա անում էին մի խումբ մարդիկ. նա ևս չուներ այն կարողությունը, ըստ որի՝ կկարողանար այդ խառը վիճակը միայնակ կարգավորել։ 

Այդ մի խումբ մարդիկ հիմա չկան, որոնք կասեն՝ մասսային այսկերպ են կառավարում։ Սա է պատճառը, որ հիմա նման խառնաշփոթ, անտեր վիճակ է։ Այսօր իշխանությունը փողոցում է, մնում է տեսնել, թե ով է վերցնելու այն։ 

Իշխանությունը պալատներից փողոց է հոսել, իշխանություն, փաստացի, չկա, երկիրը կառավարող չկա։ Փորձ, կարողություն ևս չկա այսօր, դրա համար էլ ամեն տեղ ճաքեր են»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Ա. Պեպանյանն ընդգծեց՝ թեպետ նախկինները չէին հայտարարում՝«պետությունը ես եմ», բայց «պետությունն իրենք էին». 

«Յուրաքանչյուր պաշտոնյա, օլիգարխ ու «քրեական» գիտեր՝ ինչ կարող է անել և ինչ չի կարող անել։ Իսկ վերևում գտնվող մարդը կառավարում էր բոլորին։ 

Այսինքն, անձնիշխանն էլ պետք է կարողանա լծակները օգտագործել, որոշակի պատկերացում ունենա պետության կառավարման, ժողովրդի մասին։ 

Եթե այդ կարողությունները չկան, ապա քաոսը խորանում է»։ Խոսելով ընդդիմության կարևորությունը գիտակցելու, քննադատություններն ընդունելու մասին՝ Ա. Պեպանյանը նախ նկատեց.

«Հեղափոխություն կոչվող երևույթը «սիրո և հանդուրժողականություն» անունն ուներ, բայց առաջին օրվանից անհանդուրժողականություն է եղել այլ կարծիք ունեցողների հանդեպ։ Գրոհել են անգամ կառուցողական առաջարկի դեպքում, երբ անգամ քննադատություն չի եղել։ 

Անհանդուրժողականությունը վկայում է իրենց մակարդակի մասին։ Քաղաքական գիտակցության մակարդակի խնդիրը կա, ինչը լավ չէ։ 

Մեծ հաշվով, եթե լսեին խելացի առաջարկները, իրականում 2018թ. մայիսից կարելի էր երկիրը ծաղկեցնել և հանել այս ճահճից»։ Վերլուծաբանը չի բացառում, որ այսօրվա իշխանությունը ինչ-որ մի պահի միայնակ մնալու խնդիր է ունենալու։ 

«Ես դեռ վաղուց եմ կանխատեսել, որ իրենց սպասելու է այն ճակատագիրը, որն ունեցան Լ. Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն՝ 1990թ. շռնդալից հաջողությունից հետո։ 

Ընտրողների 84 տոկոսը ձայն տվեց, բայց քանի որ իրականության վերաբերյալ բավարար պատկերացումներ չունեին, գահավիժեցին։ 

Այս իշխանությանն ահազանգվել է, որ անխուսափելիորեն այդ գահավիժմանն են գնում»,-նշեց նա։ Նա մատնանշեց անհրաժեշտ ու կարևոր մի ճանապարհի մասին։ 

«Այն մարդիկ, որոնք իսկապես անհանգիստ են երկրում ստեղծված իրավիճակով ու մտածելու կարողությունը դեռ չեն կորցրել, պետք է միավորվեն և մտածեն, թե ինչ կարելի է անել, որ երկիրը չգահավիժի։ 

Իրականության մեջ այս ուղղությամբ քայլեր տեսնում եմ։ Այս առումով մի քիչ լավատես եմ։ Հնարավոր է՝ քաղաքական մտածողության մի նոր հոսանք ի հայտ գա, որը կլինի ավելի խորատես, իրատես ու կփորձի լուծումներ առաջարկել։ 

Այդ մարդիկ պետք է հարթակ ստեղծեն, լուծում գտնեն։ Կլսե՞ն իշխանությունները նրանց խորհուրդները՝ շատ ավելի լավ։ Չեն լսի՝ իրենք գիտեն։ Պատմությունից գիտենք, թե նման դեպքերում իշխանությունների հետ ինչ է լինում։ Ոչ ոք հավերժ չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա Կոստանյան