Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկվորյակներին այսօր ոչինչ հեշտ չի տրվի․ հունվարի 30-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

 

Խոյ: Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի:Միայն երեկոյան հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք ձեզ ամենևին էլ չեն վշտացնի, մանր խնդիրները սրտին մոտ չեք ընդունի՝ ինչն էլ կօգնի շատ արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Գործնական բնույթի հարաբերությունները կարող են սիրային զարգացում ունենալ: Հարմար օր է ուղևորությունների,  երկար ճանապարհորդությունների կամ աշխատանքի հետ կապված տեղափոխությունների համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ: Ձեռքբերումներն այսօր շատ կարևոր են, քանզի դրանց շնորհիվ այսօր կկարողանաք անտեսել մանր անախորժություններն ու դժվարությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այնպիսի կանխազգացում կունենան, թե իրենց կյանքի անհաջող փուլն ավարտին է մոտենում, և այդ մտքից տրամադրությունը կբարձրանա: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանցից կարող եք կարևոր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ, նաև բարոյական աջակցություն ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի: Ձեռքբերված իրերը մտերիմների հավանությանը կարժանանան:

Երկվորյակ: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզ և դանդաղ,սակայն վստահ  քայլերով  նշանակալի հաջողությունների կհասնեք: Հանգամանքներից դժգոհելու փոխարեն, փորձեք դրանցից օգուտ քաղել: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահաղացումներն իրագործելու համար: Կենսական ներուժը ցածր է: Խնայեք ինքներդ ձեզ, հետևելով ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի սկզբունքներին՝ կկարողանաք խուսափել որոշ հիվանդություններից:Այսօր ալերգիայի հավանականությունը մեծ է:

Խեցգետին: Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն, քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի: Անձնական կյանքում կարող եք որոշ փոփոխություններ կատարել, միայն թե ՝աստիճանաբար: Մի շտապեք բարձրաձայնել կայացրած որոշումները, իսկ անկեղծ զրույցները հետաձգեք: Դրանցով կզբաղվեք այն ժամանակ, երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք:

Առյուծ: Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն թողնի: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը սակայն շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարեհաջող կդասավորվի: Հարմար օր է որոշ գործեր ձեռնարկելու, նաև հին ծրագրերն իրագործելու համար: Նախապես նշանակված հանդիպումները լավ կանցնեն: Իսկ անսպասելի ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, հետևաբար հնարավորություն կունենաք դրսևորել ձեր հմտությունները և որոշակի հաջողության հասնել: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար: Ոչ միայն լավ տրամադրություն կպահպանեք, այլ նաև դրական լիցքեր կհաղորդեք շրջապատին: Պատահական չէ, որ շատերին ձեր ընկերակցությունն այսօր հաճելի կլինի: Կարող եք անսպասելի խոստովանություն լսել, նաև  ժամադրության հրավեր ստանալ:

Կշեռք: Օրը վատ չի դասավորվի, եթե զերծ մնաք ավելորդ լարվածությունից: Փորձեք հնարավորինս սահմանափակել շփումները: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող,կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա: Փորձեք հանգիստ վերլուծել և գնահատել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե խուճապի մատնվել: Հավատացե՛ք, ձեր տագնապներն անտեղին են: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք, անգամ եթե որոշ խնդիրներ առաջանան, միևնույն է շատ շուտով ամեն բան իր տեղը կընկնի:

Կարիճ: Օրը նվիրեք ստեղծագործական գործունեությանը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ոգեշնչվել նոր գործերով:Անգամ ընթացիկ հարցերին ինքնատիպ մոտեցումներ կցուցաբերեք, և անկասկած հաջողության կհասնեք: Նպատակահարմար օր է նոր նախագծի շուրջ աշխատելու համար: Այն առավել արդյունավետ կլինի, եթե հանդես գաք ղեկավարի դերում: Անձնական կյանքում հնարավոր են որոշ դրական փոփոխություններ,և, ամենայն հավանականության, դրանք ձեր նախաձեռնությամբ կլինեն: Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կվայելեք շատերի համակրանքը: Հնարավոր է նոր սիրավեպ:

Աղեղնավոր: Հագեցած օր է սպասվում: Հնարավոր են մի շարք իրադարձություններ, որոնց միանգամից ճիշտ գնահատական տալ չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն ապագայի հետ կապված խնդիրներով, կսկսեն հստակ ծրագրեր կազմել: Պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները փոխվում են, և հետագայում հնարավոր է ստիպված լինեք վերանայել ձեր մտահաղացումները: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ ինքնատիպ մարդկանց հետ: Հնարավոր են սիրային հարաբերություններ սկսվեն, որոնք դժվար թե լուրջ զարգացում ստանան: Ուղևորությունները տպավորիչ կլինեն:

Այծեղջյուր: Շտապում եք կարծիք կազմել մարդկանց մասին , գնահատում եք  իրավիճակն՝ առանց  վերլուծելու որոշ կարևոր հանգամանքներ: Նման մոտեցումը կհանգեցնի է մի շարք սխալների, որոնք սակայն չեք ընդունի և կշարունակեք  պնդել ձեր տեսակետը՝ սրելով առանց այն էլ լարված իրավիճակը: Հարմար օր է ուշադրություն պահանջող հարցերով զբաղվելու համար: Սկզբում ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, սակայն ընթացքում, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կտարվեք գործով: Տարեց ազգականների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանց խորհուրդներին այսօր չեք հետևի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը շատ բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում հնարավոր են մասնագիտական հաջողություններ: Գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն համախոհներ, նոր գործարքներ կկնքեն: Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, թյուրիմացություններ, դրանք կարող են բացասաբար ազդել ընտանեկան կամ սիրային հարաբերությունների վրա: Ջրհոսների տրամադրությունը կվատանա:

Ձկներ: Ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է, թեև որոշ սպասելիքներ կարող են չարդարանալ: Կհարմարվեք փոփոխվող հանգամանքներին, արագ կկողմնորոշվեք  ձեր հետագա անելիքների մեջ: Չգիտես ինչու, շրջապատին ձեր այս մոտեցումը չի գոհացնի: Ոչ միայն լեզու կգտնեք մտերիմների հետ, այլ նաև հնարավորություն կունենաք ուրախացնել նրանց: Հրաշալի օր է ընտանեկան տոների, հավաքույթների կազմակերպման, հյուրընկալության համար: Անգամ եթե գործերը շատ լինեն, միևնույն է՝ հոգնածություն չեք զգա: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:  

Լիբանանը Իրանի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել և հրամայել լքել երկիրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինԵրկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. Ճանապարհին սիրտը կանգ է առել. պարզաբանում Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելում 4 829 տուժած է տարհանվել Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել Պետական մի շարք կայքեր չեն աշխատում․ կան խափանումներ Պետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել են Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Երևանում կասեցվել է «ՊՐՈԳՐԵՍ 8888» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանԲեյրութում Իրանի դեսպանատունը կփակվի | Ֆիլիպիններն արտակարգ դրություն է հայտարարել | Իսրայելը և ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)Մոսկվայի դատարանն արգելել է Telegram-ի այն ալիքները, որոնք հրահանգներ են տալիս արգելված կազմակերպություններին ֆինանսավորելու վերաբերյալ Սպազմատոնի վտանգները. տեղեկատուԼիբանանն Իրանի դեսպանին հայտարարել է անցանկալի անձ Հրեական բանակը հարձակվել է Բեյրութում «Հըզբոլլահ»-ի հետախուզական և հատուկ նշանակության ուժերի շտաբի վրաՓաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Զոլաքարի վարչական ղեկավարը՝ երկրաշարժի մասինԱնեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Հայաստանում երկրաշարժ է եղել Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ 3 «գործիք», որոնք կօգնեն քեզ միանգամից հարստանալԻ՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանՌԴ-ն ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, սակայն վերջնական ցուցակ դեռ չկա. Պեսկով Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Առաջիկա եղանակը ՀայաստանումԾննդկանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով Երբ մի գյուտը կարող է արմատապես շատ բան փոխել. «Փաստ»Նավթավերամշակման գործարանում պայթյուն է եղելՄարտի 26-ից մինչև մարտի 27-ը գազ չի լինի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 մարտի). Մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի որոշ փողոցներ. «Փաստ»Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ինչպես է 31-ամյա անվասայլակ օգտագործող տղամարդը մահակով հարվածում երեխային. ՏԵՍԱՆՅՈՒԹՓրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ»Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանՆիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները