Խոցված Սու-24-ի օդաչուի դին Թուրքիան կփոխանցի Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կողմից խփված ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի օդաչուի դին տեղափոխվել է Թուրքիա. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Դավութօղլուի խոսքով՝ մինչև Ռուսաստանին փոխանցվելը դին ռուս ուղղափառ եկեղեցու կանոնների համաձայն է պատրաստվելու:
Ռուսական Սու-24 ռմբակոծիչը թուրքական օդուժի կողմից խոցվել էր թուրք-սիրիական սահմանի մոտ և ընկել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում: Թուրքիայի իշխանությունների պնդմամբ՝ ինքնաթիռը հատել էր Թուրքիայի սահմանը, սակայն պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



