Թուրքիան սկսել է ավելի քիչ խախտել Հունաստանի օդային սահմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Թուրքական ռազմական օդուժը ռուսական «Սու-24» ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում կործանելուց հետո կտրուկ նվազեցրել է Հունաստանի օդային սահմանները խախտելու դեպքերը:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը` հավելելով, որ ռուսական ռազմական օդանավի կործանման օրը` նոյեմբերի 24-ին, թուրրքական կողմն ընդհանրապես չի խախտել Հունաստանի օդային տարածքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ թուրքական կողմն ամեն օր մի քանի տասնյակ անգամ խախտում է Հունաստանի օդային սահմանները: Սակայն «Սու-24»-ի վրա հարձակվելու օրը թուրքական ռազմական օդուժի գործունեությունը Հունաստանի օդային սահմաններում զրոյական է եղել:
Հայտնի է, որ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը պատրաստվում է դիմել ՆԱՏՕ-ին ու Թուրքիայի կողմից իր երկրի օդային սահմանները խախտելու վերաբերյալ տվյալները փոխանցել կառույցի անդամ երկրներին և Ռուսաստանին:



