«Սիրով զբաղվող» երկու մետրանոց օձերը խճճվել են ցանցի մեջ (տեսանյութ)
ԼԱՅՖԹաիլանդի Փհանգնգա քաղաքում փրկել են երկու օձի, որոնք սիրով զբաղվելիս ճխխվել էին ցանցի մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Օձերին նկատել է 60-ամյա ֆերեմերը: 2,5 մետր երկարություն ունեցող արուն և 30 սմ-ով ավելի կարճ էգը խճճվել էին լճակի մոտ տեղադրված ցանկապատի մեջ, որը նախատեսված էր բադերին պաշտպանելու համար:
Տղամարդը կանչել է փրկարարներին, ովքեր կտրել են ցանցը և ազատել կոբրաներին, ապա նրանց առանձին պարկերի մեջ դրել և հետագայում ազատ արձակել:
Փրկարաներից մեկի խոսքով՝ երկու ամսվա ընթացքում 11 հատ թագավորական կոբրա է բռնել:
«Հիմա նրանց մոտ զուգավորման շրջան է, այդ պատճառով էլ նրանց հաճախ կարող ենք հանդիպել լճակների մոտ,- բացատրել է նա, ապա հավելել,- Ես երբեք այսքան մեծ էգ օձ չէի տեսել: Ես շոկի մեջ էի, երբ տեսա նրա չափսերը»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



