Ուժեղ քամին թեքել է «Թրամփի պատը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին ուժեղ քամին թեքել է այպես կոչված «Թրամփի պատի» մի մասը: Անբարենպաստ եղանակի պատճառով 9 մետր բարձրությամբ պատնեշի մի քանի մաս ընկել է մեքսիկական սահմանում: Դա տեղի է ունեցել Սան Դիեգոյից դեպի արեւելք 160 կմ հեռավորության վրա, հաղորդում է Euronews-ը:
Պարբերականի խոսքով՝ այդ հատվածը տեղադրվել է վերջերս, եւ կառույցը պետք է լցնեին բետոնով: Արդյունքում այն չի դիմացել ուժեղ քամիներին:
ԱՄՆ սահմանային ծառայությունը նշել է, որ Մեքսիկայի ոստիկանությունը ժամանակին փակել է այդ ճանապարհով երթեւեկությունը: Պատը սկսել են վերանորոգել: Տեղի ունեցածի շուրջ քննարկումներ են ընթանում՝ նման միջադեպերից խուսափելու համար:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



