Դի Մարիա. Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է ազգային հավաքականում իր թիմակից, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի մասին:
«Ես երազում էի խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի, Ուեյն Ռունիի և Լիոնել Մեսիի հետ: Կարող եմ ասել, որ Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ խաղացել եմ:
Կրիշտիանուն իսկական գազան է, իսկ Նեյմարը պարզապես հաճույք է ստանում ֆուտբոլից: Ռունին լուռ, սակայն աշխատասեր և շատ ուժեղ ֆուտբոլիստ է»,- Դի Մարիայի խոսքը փոխանցում է TyC Sports-ը:
31-ամյա Դի Մարիան Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



