Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տատի իմացությամբ` 9-ամյա տղա երեխան ենթարկվել է սեռական բռնության. Քննչական կոմիտեն մանրամասնում է

ՎԻԴԵՈ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ են կատարվել այն մասին, որ 2010թ. ծնված տղայի մայրն ահազանգել է՝ հայտնելով, որ իր որդու նկատմամբ գործադրվել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացուհին 2019թ. դեկտեմբերի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին իր անչափահաս՝ 9-ամյա որդու նկատմամբ բնակարանում և նույն շենքի բակում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում, երեք անձինք սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:
 
Դեպքի առթիվ 2020թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որը 2020թ. հունվարի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
 
Նախաքննության ընթացքում երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ: Երեխան հարցաքննվել է օրինական ներկայացուցչի, փաստաբանի և մանկավարժի ներկայությամբ և տվել ցուցմունքներ: Երեխան հայտնել է, որ իրենց բնակարանում իր նկատմամբ կատարված բռնությանն ականատես է եղել իր տատիկը, որի հետ նույն անձինք ունեցել են սեռական հարաբերություն:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնանշել է բնակարանի ննջասենյակը, որտեղ նրա նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ինչպես նաև՝ շենքի բակային տարածքը, որտեղ կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում երեխան ենթարկվել է սեռական բռնության:
 
Տուժող երեխայի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն արդեն իսկ ստացվել է:
 
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնին՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ:
 
Որպես վկա հարցաքննվել է երեխայի տատիկը, ով հերքել է թոռնիկի կողմից հայտնած տեղեկատվությունը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Հայտնում ենք նաև, որ նույն երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ քննվել է նաև 2017թ., որի ընթացքում տևական ժամանակ կատարվել են քննչական գործողություններ:
 
Նշված քրեական գործը 2019թ. կարճվել է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

 

Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածումՄենք կորցրեցինք մեր արժանապատվությունը․ Սամվել ԿարապետյանԵս մտահոգություն ունեմ որ Փաշինյանի պլանների մեջ կա խաղաղ Հայաստան առանց հայերի․ ԿարապետյանԱրցախը պատասխանատվություն է, որը այժմ ոչ մեկ չի կրում․ ԿարապետյանՍամվել Կարապետյանի օգնությամբ Արցախում հիվանդանոց էր բացվել«Հիացած եմ եղել Արցախի ամեն ինչով». Սամվել ԿարապետյանԿամ մենք կգնանք ընտրության կամ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանԵրեխաներին ներքաշում են քարոզչության մեջ․ ընտրական իրավունքի խախտում է․ Ատոմ ՄխիթարյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Փաշինյանի խոստումներն արժեք չունեն․ նա սիրում է միայն իրեն հաճոյախոսողներին․ Լիլիա ՀարությունյանԳոյաբանական խնդրի առջև ենք կանգնած․ պետք է ճիշտ կողմնորոշվենք․ Արսեն ԳրիգորյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Ճակատագրական պահ է՝ մեր լինել-չլինելու խնդիրը․ պետք է գնանք ընտրությունների․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր, առավել քան երբևէ, պետք է կանգնենք իրար կողքի՝ հանուն մեր ժողովրդի և մեր ապագայի․ «ՀայաՔվե»Ի պատասխան տվայտվող խաբեբաների. Մենուա ՍողոմոնյանՏավուշի հողերի հանձման, քպ քարոզչության ու 300 հազար ադրբեջանցիների գալու մասին, իսկ դրա կանխարգելման ձևն է․ Արմեն ՄանվելյանՎախեցած աչքերով մարդը չի կարող խաղաղություն ապահովել. Ղահրամանյան «Գույքահարկը նվազեցնելու ենք, որ մարդկանց իրենց պապական տներից զտման չենթարկեն»․ Էդմոն ՄարուքյանԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորում, պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, վիրավորներ կան Լեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տե՛ր կկանգնի․ Անդրանիկ Գևորգյան Ժողովուրդ ջան 07.06.2026 պետք է գնալ ընտրությունների. hունիսի 7-ին ասենք այո փոփոխություններին. Արամ ՎարդևանյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Գավառում է. ԲՀԿԱԱԾ-ն պետք է Անդրանիկ Քոչարյանին բռներ (տեսանյութ) Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը (տեսանյութ) ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կրիպտոակտիվների մասին օրենքը պետք է փոխվի և կրիպտոակտիվների թրեյդինգով զբաղվելը ազատականացվի. Հայաստանը պետք է ֆինանսական ինքնիշխանություն ունենա. Էդմոն ՄարուքյանԱռաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Մենք կապահովենք ձեր բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանն ասում է՝ թանկ տեղ ես ապրում, վաճառի, գնա Մասիվ. Մարուքյան Մեր սիրուն երկիր, քո լավագույն օրերը դեռ գալու են. Նարեկ Կարապետյան30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Մարտունիում է. ուղիղՓաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. տեսանյութ Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին Վինիսիուսը արձագանքել է «Ռեալ»-ից հնարավոր հեռանալու լուրերին Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի ՍարգսյանՏղամարդը և նրա երեխան ընկել են շարժվող ավտոբուսիցՍամվել Կարապետյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կառուցող է, ստեղծող է ու արարող է. Տիգրան ԲադոյանԳուրգեն Սիմոնյանը «կեղծ ընդդիմադիր». տեսանյութ Հայաստան են ներթափանցում ցուրտ ու փոթորկային հոսանքներՍամվել Կարապետյանը ուղիղ միացումով պատասխանել է վանաձորցիների հարցերին Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Երբ Փաշինյանի կուսակիցներն ու Ալիևը նույն ուղերձն են փոխանցում. Ուժեղ Հայաստան Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը. Նարեկ Կարապետյան Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում էԿարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակի տեսություն