Գերմանիան մտադիր է 1,2 հազար զինվոր ուղարկել Սիրիա՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան մտադիր է Սիրիա ուղարկել գերմանական բանակի 1,2 հազար զինվորի՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար: Փորձագետների կարծիքով՝ դա Գերմանիայի զինված ուժերի ամենագլոբալ տեղակայումն է սեփական սահմաններից դուրս:
Բունդեսվերի գլխավոր տեսուչ Ֆոլկեր Վիկերի խոսքով՝ այդ բոլոր զինվորները կժամանեն Սիրիայի ավիացիային և ռազմածովային ուժերին ծառայելու համար:
Հայտնի է, որ Գերմանիան նախատեսում է նաև ռմբակոծիչներ տեղակայել Սիրիայում՝ ԻՊ-ի դեմ պայքարում Ֆրանսիային աջակցելու համար: Ինչպես հաղորդել են The Wall Street Journal պարբերականի թղթակիցները, այդ կերպ Գերմանիան մի կողմ է դրել պացիֆիզմը և որոշել է իսլամիստների դեմ պայքարում կոալիցիայի մի մաս դառնալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



